Աշխարհում 1 տրլն դոլար արժողությամբ միակ ընկերության՝ Apple-ի համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի ավագ դուստրը՝ Լիզա Բրենան Ջոբսը, իր հուշագրերում պատմել է հանգուցյալի՝ շատերի համար անհայտ բացասական կողմերի մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Լիզան մերժված երեխա է եղել միլիոնատիրոջ համար և ծնվել է Քրիսան Բրենանի հետ սիրային կապից:
Միայնակ մայրը դստեր հետ ապրել է ծանր սոցիալական պայմաններում: Դստեր հիշելով՝ իրենց վարձակալած սենյակում այնքան ցուրտ էր, որ ինքը քնում էր վերարկուով: Մինչդեռ Ջոբսը երեխայի ծախսերի համար վճարել է ամսական 500 դոլար, սակայն դա չի բավանականացրել անգամ ջեռուցման ծախսը փակելու համար:
Հայտնի է, որ Ջոբսը տևական ժամանակ հրաժարվել է հայրությունը ճանաչել՝ սկզբում հայտարարելով, որ ինքն անպտուղ է, իսկ հետո էլ, որ նախկին ընկերուհին ուրիշի հետ է սիրային կապ ունեցել:
Եվ չնայած, որ դատարանի պահանջով անցկացված ԴՆԹ թեստն ապացուցել է, որ դա Ջոբսի երեխան է, այնուհանդերձ՝ դրանից հետո ևս 4 տարի միլիոնատերը հրաժարվել է ընդունել դա:
Աղջիկը վերհիշել է, որ հայրը շատ գծուծ էր ու կոպիտ իր հետ:
«Նույնիսկ այն ժամանակ, երբ նա հիվանդ էր քաղցկեղով ու մահամերձ պառկած էր, ես եկել էի նրան տեսակցության, նա ինձ ասաց. «Քեզնից զուգարանի գարշահոտ է գալիս: Դա դասական Ջոբսն էր՝ տեխնիկապես միշտ ճշգրիտ, սակայն սարսափելի աննրբանկատ ու սառը»,- վերհիշել է դուստրը:
Պարբերականը հավելում է, որ Ջոբսն ու Քրիսան Բրենանը սկսել են հանդիպել 17 տարեկանից: Մեկ տարի անց աղջիկը հղիացել է, սակայն հղիությունն ընդհատել է արհեստական ճանապարհով: Դրանից 5 տարի անց Բրենանը նորից է հղիացել, բայց այս անգամ որոշել է ունենալ երեխային: Հենց այդ ժամանակ էլ նրա ու ապագա միլիոնատիրոջ հարաբերություններն ավարտվել են:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02