ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակից Իրաքի միջև հակասություններ են առաջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բաղդադը հրաժարվում է ամբողջությամբ պահպանել պատժամիջոցների ռեժիմը Իրանի հետ առևտրի աջակցության անհրաժեշտության առնչությամբ, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները սպառնում են պատժամիջոցներ սահմանել երկրի դեմ, որտեղ դեռևս շարունակում են տեղակայված մնալ 5 հազար ամերիկացի զինծառայող։
Վաշինգտոնում աշխատող բարձրաստիճան իրաքցի դիվանագետը պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ն, որ «ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ Իրաքի փոխհարաբերությունների ողջ բարդությունը», սակայն «շարունակում է ճնշում գործադրել»։ Նրա խոսքերով՝ Բաղդադը մի իրավիճակում է, երբ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի հետ։
Իրաքի համար գրեթե անհնար է խզել Իրանի հետ առևտրային հարաբերությունները։ Երկիրը կապված է իր արևելյան հարևանից գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և մթերքի մատակարարումներով։ Իրաքն ամեն տարի Իրանից 6,6 միլիարդ դոլարի ապրանք է ձեռք բերում։
Իրաքցի դիվանագետը հույս է հայտնել, որ երկրի իշխանություններին կհաջողվի հասնել պատժամիջոցների ռեժիմից բացառության։
Գործակալությունը նշում է, որ միևնույն ժամանակ իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն անցած ամիս այցելել են Իրաքի կենտրոնական բանկ և հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ցանկացած իրաքյան բանկի դեմ, ով ֆինանսական գործարքներ կիրականացնի Իրանի հետ։
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02