Տեխասի բնակչուհի Մարշալա Պերկինսը մինչև վերջերս Տեխասի համալսարանի սովորական ուսանողուհի էր: Facebook-ում նա դիմահարդարման դասեր էր տալիս:
Մի անգամ 19-ամյա Մարշալան երեկոյան զբոսնելիս մարիխուանա է ծխել: Քիչ անց նրան է մոտեցել ոստիկանական մեքենան. ծխախոտի հոտը մատնել է աղջկան, նրան տարել են ոստիկանական բաժին:
Արդեն առավոտյան աղջկան բաց են թողել, բայց նրա դեմ այնուամենայնիվ գործ են հարուցել և լուսանկարը տեղադրել են սոցցանցերում: Մարշալայի մտքով նույնիսկ չի անցել, թե ինչ հանրաճանաչություն կբերի իրեն իր «վատ համբավը»:
Համացանցի օգտատերերը ցնցված են եղել աղջկա գեղեցկությունից և ոստիկանությունից պահանջել են անհապաղ ազատ արձակել աղջկան որպես ամենագեղեցիկ հանցագործի: