Եթե այսօր վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վճիռ կայացնի, բոլորս միանգամից հիշելու ենք Նիկոլ Փաշինյանի վերջերս դատավորներին ուղղված՝ «Խելքներդ գլուխներդ հավաքեք» կոչը , որով Հայաստանի վարչապետն ուղղակի միջամտեց դատական իշխանության գործունեությանը, իսկ մյուս կողմից շանտաժ արեց ողջ քաղաքական դաշտին՝ որ եթե դատարանները չգործեն իր քաղաքական կուրսի ներքո, ապա ինքը կստեղծի անցումային արդարադատության մարմիններ որոնց միջոցով էլ կպատժի ում ցանկանա:
Ի սկզբանե էլ պարզ էր, բայց հիմա ավելի ակներեև դարձավ , որ նախագահ Քոչարյանի հանդեպ տեղի է ունենում քաղաքական հետապնդում և եթե այս գործընթացը շարունակվի Ռոբերտ Քոչարյանը կդառնա նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը:
Ի դեպ Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում մարտի 1-ի զոհերի մասով, այլ մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ, որն իրականում անհեթեթություն է:
Իրականում մարտի 1-ին Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանն էին փորձում տապալել երկրի սահմանադրական կարգը, իսկ Ռոբերտ Քոչարյանը լիենլով կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավար, պաշտպանել է երկրի սահմաանդրական կարգը:
Նաև պետք է ընդգծել, որ նախագահ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն մտցրել է միայն այն բանից հետո, երբ եղել է առաջին զոհը և այդ զոհը եղել է ոստիկանության աշխատակից, և ես խորապես վստահ եմ, որ աշխարհի նույնիսկ ամենաժողովրդավարական պետության ղեկավարը նման իրավիճակում հաստատ կմտցներ արտակարգ դրություն՝ պաշտպանելով սեփական երկրի սահմանադրական կարգը...
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02