Իր անփառունակ քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը 2 ծանր հարված հասցրեց մեր պետականությանն ու ժողովրդին. նախ 96 թվին չընդունեց իր պարտությունն ու զենքի ուժով խլեց Վազգեն Մանուկյանի հաղթանակն ու խարխլեց ժողովրդավարական արժեքներն ու սկիզբ դրեց ընտրությունները կեղծելու ավանդույթին, որի պատճառով էլ ժողովրդի մեծ մասի մոտ կասկած ձևավորվեց արդար ընտրությունների նկատմամբ... Իսկ 2008 թվին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ լրիվ հակառակ դիրքերից՝ ևս մեկ անգամ հարվածելով մեր պետականության հիմքերին, երբ պարտված լինելով նախագահական ընտրություններին չընդունեց իր պարտությունն ու կոչ արեց ժողովրդին, ընդգծում եմ՝ իր համախոհներին կազմաքանդել պետական ապարատը՝ փորձելով բռնի ուժով տապալել Հայաստանի սահմանադրական կարգն ու այս ամենը՝ հանուն սեփական ամբիցիաների և պաշտոնի: Աստված այս մարդուն ընծայել էր Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր-նախագահի անգին և պատվաբեր դերակատարումը, բայց էս մարդը ամեն ինչ արեց՝ մեր պետությունը թուլացնելու և քայքայելու, մեր և մեր երեխաների ապագան մշուշով պատելու համար և մինչ օրս էլ մենք համտեսում ենք Տեր-Պետրոսյանի քաղաքական անփառունակ գործունեության դառը պտուղները: Քանի որ որոշել ենք հետ գնալ և պարզ խոսել ամեն ինչի մասին, ապա Տեր-Պետրոսյանը և՛ 96 թվի, և՛ մարտի 1-ի համար պետք է ստանա քաղաքական և իրավական գնահատականներ՝ կրելով խստագույն պատիժ... Գիտեք ինչու է ԱՄՆ-ը հզոր պետություն, քանզի այդ պետության քաղաքական էլիտան չի առաջնորդվում քաղաքական, անձնական շահերով և հարկ եղած դեպքում սեփական կարիերան, շահերը ստորադասում է պետության շահին, ինչպես դա արեց Ալբերտ Գոռը, ով կասկածելի հանգամանքներում պարտվեց Ջորջ Բուշ կրտսերին, բայց ժողովրդին կոչ չարեց դուրս գալ փողոց, ինչպես դա արեց բոլորովին վերջերս Հիլլարի Քլինթոնը... քանզի ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի կայացած պետական գործիչները հասկանում են , որ չի կարելի վարկաբեկել ընտրական գործընթացը և չի կարելի ժողովրդին փողոց հանելով քաղաքական հարցեր լուծել: Եթե Տեր-Պետրոսյանը , Նիկոլ Փաշինյանը և բոլոր նրանք , ովքեր մարտի 1-ին հրահրում էին ժողովրդին չենթարկվել և կազմաքանդել պետությունը չպատժվեցին, մեր երկիրը երբեք զարգացման բնականոն և խաղաղ հանգրվանի չի հասնելու, այլ յուրաքանչյուր ընտրությունից հետո մտնելու է քաղաքական ներքին բախումների փուլ և գնալով էլ ավելի է թուլանալու...
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02