ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսօր՝ օգոստոսի 21-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում, դատապարտեց խոշոր չափի յուրացումներ եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրւգորյանի լուսանկարի հրապարակումը:
«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են եւ դատապարտյալի լուսանկարը հրապարակում են: Սա իրավունքի խախտում է իմ կարծիքով: Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը իրեն լուսանկարելու եւ հրապարակելու՝ ԶԼՄ-ն պետք է ծանրութեթեւ անի՝ հրապարակի այն, թե՝ ոչ, որովհետեւ ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձեւավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաեւ, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել այդ լուսանկարը անկախ անձիցվ, անկախ նրա հանդեպ եղած վերաբերմունքից: Այդ իրավունքը ունիվերսալ է եւ չի կարելի խտրական ձեւով կիրառել, պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»,-ասաց նախարարը:
Զեյնալյանը հավելեց, որ իր հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն եւ հայտնեց, որ լուսանկարը Կենտրոն ՔԿՀ-ում իրականացված չէ, այն շատ ավելի վաղ է կատարվել ՁՊՎ-ում:
Նշենք, որ լուսանկարը հրապարակվել էր armtimes.com կայքում, այնուհետեւ հեռացվել էր կայքից:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01