«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն խոսել է թիմի անհաջող ելույթների ու «Գանձասար-Կապանի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի չորրորդ տուրի խաղի մասին:
«Թիմի տրամադրվածությունը շատ մարտական է, ամբողջ թիմը պատրաստ է շտկելու այս իրավիճակը, եւ դա զգացվում է եւ՛ մարզումների, եւ՛ թիմային քննարկումների, եւ՛ անհատական զրույցների ժամանակ: Իհարկե, երկու պարտությունները նստվածք են թողել, բայց պետք է հասկանալ, որ տարվում է աշխատանք, փնտրվում են օպտիմալ տարբերակներ դաշտում: Դեռ պետք է բացահայտել շատ ֆուտբոլիստների հնարավորությունները եւ մենք կանենք հնարավորինս, որպեսզի հաղթահարենք այս անհաջողությունների շարքը եւ այսօր հաղթանակ տանենք:
Ոչինչ չի նվազեցնում մարդկային արժանապատվությունն այնքան, ինչքան սեփական հնարավորությունների վրա կասկածելը: Մարզչական շտաբը եւ մեր տղաները լավատեսությամբ ենք նայում այս իրավիճակին ու պահպանում ենք մեր հավատը թիմի նկատմամբ:
Ե՛վ մենք, եւ՛ «Գանձասար-Կապանը» խաղացել ենք երկու օր առաջ, դրա համար մենք հավասար պայմաններում ենք: Իհարկե, «Փյունիկի» հետ խաղից հետո կլինեն փոփոխություններ: «Գանձասար-Կապանը» բավականին հավասարակշռված թիմ է՝ լավ կատարողների ընտրությամբ: Ինչպես եւ մյուս բոլոր ակումբները, «Գանձասար- Կապանը» նույնպես ունի ուժեղ եւ թույլ կողմեր: Այս պահին ամենակարեւորը մեր հնարավորություններն օգտագործելն է. ուժեղ կողմերը հարձակման գծում եւ հուսալի պաշտպանությունը թույլ կտան մեզ հասնել դրական արդյունքի»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի մեկնարկային 3 տուրերում «Արարատ-Արմենիան» հաղթել է Վանաձորի «Լոռիին» ու պարտվել Երեւանի «Արարտին» եւ «Փյունիկին»:
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55