ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Ծաղկահովիտի ԱԿ, Ապարանի ԲԿ, Արագածի ԱԿ, Աշտարակի ԲԿ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից:
Նա իր գրառման մեջ նշել է, որ Ծաղկահովիտի ԱԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման, վերազինման և օպտիմալացման։
«Համայնքապետի և մարզպետի հետ քննարկեցինք համայնքի մասնակցության հարցը այդ աշխատանքներում և համայնքապետը նախնական համաձայնություն տվեց դրան։
Ապարանի ԲԿ-ն ամբողջովին համապատասխանում է մարզային բուժհիմնարկի պահանջներին և կապիտալ վերանորոգվել և վերազինվել է 2011թ.:
Արագածի ԱԿ-ն կարիք ունի տանիքի վերանորոգման և օպտիմալացման։ Մարզային իշխանությունների հետ կքննարկենք այդ խնդիրների լուծման ուղիները։
Աշտարակի ԲԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման և վերազինման։ ԲԿ տնտեսված միջոցներով վերջերս կատարվել են և շարունակվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ։
Այցի ավարտին մարզպետի հետ հանդիպում ունեցանք մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում ես ներկայացրեցի մեր ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև պատասխանեցի ներկաների հարցերին։ Մարզային իշխանությունների հետ մեր ինտենսիվ աշխատանքը կշարունակվի»,- գրել է նախարարը։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02