Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կձեռնակի իր ինստիտուտների կայուն աշխատանքն ապահովելու համար, եթե Brexit-ի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չկնքվի Եվրամիության հետ հետագաա համագործակցության վերաբերյալ:
Այդ մասին ասված է Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբի ելույթում, որով նա օգոստոսի 23-ին հանդես կգա այն բացատրական գրությունների առաջին մասի հրապարակման կապակցությամբ, որոնք բացահայտում են առանց գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալու սցենարի մանրամասնությունները:Փաստաթղթի տեքստը օգոստոսի 22-ին տարածել է Brexit-ի հարցերով զբաղվող նախարարության մամուլի ծառայությունը:
«Մեր գլխավոր նպատակն է՝ աջակցել ֆինանսավորման հոսքերի անարգել ու անխափան շարժին, բիզնեսի, տրանսպորտի, ենթակառուցվածքի աշխատանքին, հետազոտությունների եւ օգնության ծրագրերին: Գործարքի բացակայության դեպքում որոշ դեպքերում դա նշանակում Է միակողման միջոցների ձեռնարկում»,- ասված է Ռաաբի ելույթում: Ընդսմին բրիտանացի նախարարը կարծում է, որ «լավ գործարքը հասանելի է, այն շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր ու կարեւորագույն գերակայությունը»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Brexit-ն այն սցենարով, որը չի ենթադրում գործարքի կնքում Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ, ռազմավարական սխալ կլինի, որը տասնամյակներով կպառակտի Եվրոպան:
«Եվրոպական միասնության գլխավոր սպառնալիքներից մեկը կարող է դառնալ քաոտիկ Brexit-ն առանց գործարքի: Դա աշխարհառազմավարական սխալ կլիներ Եվրոպայի համար այն ժամանակ, երբ մենք ավելի խոցելի ենք, քան երբեւէ, այնպես որ ինչպես ես ասում եմ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչներին, եկել է ժամանակը, որպեսզի Եվրահանձնաժողովը, դրսեւորելով լայն մոտեցում, քննարկի վարչապետ Թերեզա Մեյի կողմից արված կառուցողական առաջարկները»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02