Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ են ունեցել Արագածոտնի մարզի մի շարք բուժհաստատություններում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցելություն է կատարվել Աշտարակի, Ապարանի, Թալինի, Ծաղկահովիտի, Արտենիի և Արագածի բուժհաստատություններ: Նախարար Թորոսյանը շրջայց է կատարել մասնաշենքերում, հիվանդասենյակներում, ծանոթացել բաժանմունքներում առկա խնդիրներին: Քննարկվել են բժշկական կենտրոնների վերազինման և վերանորոգման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։
Արձանագրվել է, որ Ծաղկահովիտի ԱԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման, վերազինման և օպտիմալացման։ Նախարարը համայնքապետի և մարզպետի հետ քննարկել է համայնքի մասնակցության հարցը այդ աշխատանքներում, ինչին և ստացվել է համայնքապետի նախնական համաձայնությունը:
Ապարանի ԲԿ-ն ամբողջովին համապատասխանում է մարզային բուժհիմնարկի պահանջներին և կապիտալ վերանորոգվել և վերազինվել է 2011թ.:
Արագածի ԱԿ-ն տանիքի վերանորոգման և օպտիմալացման կարիք ունի։ Մարզային իշխանությունների հետ առաջիկայում առավել առարկայական կքննարկվեն այդ խնդիրների լուծման ուղիները։
Աշտարակի ԲԿ-ն անհրաժեշտ է կապիտալ վերանորոգել և վերազինել: ԲԿ տնտեսված միջոցներով վերջերս կատարվել են և շարունակվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ։
Առաջնահերթորեն նախատեսվում է Թալինի բժշկական կենտրոնի պատուհանները փոխարինել նորերով և վերանորոգել ծննդօգնության բաժանմունքը:
Մյուս բժշկական կենտրոններում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառվել են` առաջիկայում լուծում տալու:
Այցի ավարտին Արսեն Թորոսյանը մարզպետի հետ հանդիպում է ունեցել մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը, պատասխանել ներկաների հարցերին։ Ընդգծվել է, որ մարզային իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքը կշարունակվի։
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01