Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ Արցախի գյուղական համայնքներում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ, և բարեգործական կազմակերպությունների աջակցությունն այս հարցում կարևոր նշանակություն ունի։ Նա մասնավորապես ընդգծել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի դերակատարությունն արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու հարցում և նշել, որ Արցախի բնակչության կողմից որպես երախտագիտության նշան՝ Սեդրիկ Մարտենի հիշատակին Շուշիում շուտով ցայտաղբյուր կբացվի։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Սեդրիկ Մարտենի հիշատակը հարգելու համար՝ «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի պատասխանատու Արիս Մաթոսյանը նշել է, որ Արցախ են ժամանել ընթացիկ ծրագրերին ծանոթանալու և նորերը քննարկելու նպատակով։ Նա տեղեկացրել է, որ կազմակերպության միջոցներով սեպտեմբերին կավարտվի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի շուրջօրյա խմելու ջրով ապահովման ծրագիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նորանոր համայնքների ջրամատակարարմանը վերաբերող և այլ հարցեր։
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01