Ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվում, իսկ Կառավարությունը բիզնեսին աջակցող փաթեթով սեպտեմբերին գնալու է Ազգային ժողով:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին, թե ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում նախատեսվո՞ւմ է՝ բյուջեում որոշակի ճեղքվածքներ փակելու համար, Դավիթ Անանյանն ասաց. «Ո՛չ, այս պահին նման հարց չի քննարկվում»:
Հարցին, թե ՊԵԿ նախագահն ասում է, որ մյուս տարի եկամուտների կտրուկ աճ են նախատեսել, կարո՞ղ է թվեր նշել, Դավիթ Անանյանն ասաց, որ դրանք քննարկումների փուլում են.
«Երեք տարվա միջնաժամկետ ծրագիր է, որը քննարկվում է: Հիմա բյուջետային քննարկումներ են գնում, սեպտեմբերին թվային պատկեր կլինեն»:
Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, Դավիթ Անանյանն ասաց, որ ստվերային տնտեսության գնահատական է տրվում ՊԵԿ-ի ներքին ռեսուրսներով, աշխատանքային խումբ է ձևավորվել, և առաջին անգամ ոլորտային ստվեր են գնահատում:
Հարցին, թե կարող է թիվ նշել, թե ի վերջո ՀՀ տնտեսության քանի տոկոսն է ստվերում, Դավիթ Անանյանն ասաց. «Իհարկե, ոչ: Դա այնպես չէ, որ մեկ կամ երկու ամսում հնարավոր է գնահատել, աշխատանքային խումբն աշխատում է, քննարկում է մեթոդաբանությունը, նախնական տեղեկատվություն չեմ կարող տալ: Մենք ստվերի գնահատական պետք է տանք գործունեության 20 խմբավորումներով»:
Ինչ վերաբերում է Կառավարության նոր նախագծի փաթեթին, Դավիթ Անանյանն ասաց, որ սեպտեմբերին կունենան Կառավարության քննարկած փաթեթը, որը կներկայացնեն Ազգային ժողով:
«Երեք հիմնական ուղղություն նշեմ այս պահի դրությամբ, սակայն դրանք քննարկվում են, և էլի տարբերակներ կան: Ուղղություններն են այլընտրանքային հարկման համակարգերի կրճատում, շրջանառության հարկի շեմի վերաբերյալ որոշման կայացում, եկամտային հարկի կամ ընդհանրապես եկամտի ու կապիտալի հարկման բեռի նվազեցում՝ սպառման հարկման բեռի ավելացման միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01