Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երևանի հանրություն» դաշինքը ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաք կանցկացնի:
Օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Անահիտ Թարխանյանը: Հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 24-ին ԿԸՀ շենքի դիմաց:
«Առաջին հերթին պահանջելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Երկրում ստեղծված նոր իրավիճակում նա չի կարող շարունակել պաշտոնավարել հանձնաժողովում: Պահանջելու ենք նաև, որ Հանրապետական կուսակցությունը հրաժարվի իր քվոտաներից և մասնակցություն չունենա տարածքային ընտրական տեղամասերում»,- նշեց Թարխանյանը:
Դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքով` իրենց ցուցակի առաջին 10-12-րդ տեղերում գտնվող անձինք անկուսակցական են, բայց երկու կուսակցությունների կողմից լիազորված են մասնակցել ընտրություններին:
«10-ից ավելի հասարակական կազմակերպություններ և ոչ քաղաքական կուսակցություններ երկար ժամանակ բանակցել են, գտել Երևանի զարգացման տեսլականի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ: Բայց, ցավոք, օրենքում բաց կա, որը հնարավորություն չի տալիս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առանց որևէ կուսակցություն ներկայացնելու: Մենք դիմեցինք մի շարք կուսակցությունների և «Գալա»-ի ու «Կանաչների կուսակցության» կողմից լիազորվեցինք մասնակցել ընտրություններին»,- ասաց Հովհաննիսյանը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02