Օգոստոսի 22-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում: Այս մասին հայտնում են պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից:
Նրանք վիրավորանքներ են հասցեագրել արշավախմբի անդամների, մասնավորապես՝ արշավախմբի ղեկավար Ա.Փիլիպոսյանի հասցեին: Պատճառը հուշարձանի անվանման շուրջ ունեցած տարակարծությունն է: Ակտիվիստների խոսքով՝ «Զորաց քարեր» հուշարձանը պետք է կոչել Քարահունջի աստղադիտարան:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն անհրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական արշավախումբն աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով: Բողոքի ակցիայի պատճառով շուրջ 1.5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ՝ չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։
Տեղեկացնենք, որ հնագիտական արշավախումբն այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից: Աշխատանքները շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ: Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է միջին, ուշ բրոնզե և երկաթե դարաշրջանով թվագրվող խեցու բեկորներ:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02