Զենքից մտքի պայքարի անցնող «Սասնա Ծռեր»-ը երկու շատ կարևոր մեսիջ ուղղեցին մեկը՝ Արևմուտքին, մյուսը՝ Փաշինյանին.
Հայտարարելով, որ ռուս սահմանապահներին պետք է փոխարինել հայ սահմանապահներով, Հայաստանում պետք է փակել ռուսական հեռուստաալիքները և էլի նման հակառուսական անհեթեթություններ, Ծռերը քաղաքական մեսիջ ուղղեցին Արևմուքին առ այն, որ Հայաստանում ամենահակառուսական քաղաքական ուժն իրենք են և որ Արևմուտքը պետք է հենվի հենց իրենց վրա, եթե ցանկանում է Հայաստանը «կտրել» Ռուսաստանից...
Այս մեսիջը հատկապես ակտուալ է, քանզի պրոարևմտյան, հակառուսական հայացքներով հայտնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո գոնե հայտարարությունների մակարդակով խիստ պրոռուսական դիրքորոշում է հայտնում՝ փաստացի գցելով Արևմուտքին և ահա նման իրավիճակում Ծռերը Արևմուտքին ասում են՝ Նիկոլը ձեզ գցեց, բայց մենք ավելի սկզբունքային հակառուսներ ենք, օգնեք մեզ և մենք երբեք ձեզ չենք գցի :
Այսինքն Ծռերը Հայաստանում ձևավորում են հակառուսական քաղաքական բևեռ...
«Սասնա Ծռեր»-ի երկրորդ մեսիջն ուղղված էր անձամբ Նիկոլ Փաշինյանին, երբ Վարուժան Ավետիսյանը հայտարեց, որ Հայաստանում չկա Նիկոլ Փաշինյանի կառավարություն, այլ կա ժողովրդի կառավարություն, ինչը հստակ մեսիջ էր Փաշինյանին, որ Ծռերը չեն ընդունում Փաշինյանի կողմից ժողովրդի պայքարի արդյունքները սեփականաշնորհելը և թույլ չեն տա այդ հաղթանակը կարել սեփական կուսակցության հագով, և փաստացի Ծռերը հայտարարում են, որ կառավարությունը պատկանում է ժողովրդին և իրենք էլ սատարում են այդ կառավարությանը և փաստացի ձեռնոց են նետում Նիկոլ Փաշինյանին՝ իրենց հռչակելով այս կառավարության փայատեր :
«Սասնա Ծռեր»-ի մուտքը քաղաքականություն բարդացնելու է առաջին հերթին հե՛նց Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքը , քանզի ծայրահեղ խոսքի կարոտ ժողովրդի մի հատվածը, օր-օրի հիասթափվելով Փաշինյանից, թեքվելու է դեպի ավելի ռադիկալ տեսակետներ հայտնող «Սասնա ծռեր», որն ի դեպ արդեն իսկ պացուցել է, որ ունակ է նաև զենքով հարցեր լուծել՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար...
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02