ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրական օրենսգրքի հայեցակարգը գրեթե վերջնականացված է:
«Կան կետեր, որոնց վերաբերյալ հանձնաժողովը պետք է հստակեցնի դիրքորոշումը, և ես հուսով եմ, որ հաջորդ շաբաթվա սկզբում մենք արդեն կկարողանանք հանրության դատին ներկայացնել հայեցակարգը, նախագծի վրա աշխատանքներ, կարծում եմ, մեկ շաբաթում կամ տասը օրում կարող են ավարտվել, և սեպտեմբերին նախագիծը կբերվի ԱԺ՝ մինչ այդ ապահովելով նաև հանրային քննարկումները»,-ասաց նա:
Նա նշեց, որ նախագծում կլինեն կետեր, որոնք կոնսեսուս են վայելում, կլինեն կետեր, որոնք՝ ոչ: Անդրադառնալով Քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որով կրկնաքվեարկության, ընտրակաշառքի, ընտրակեղծարարության պատիժները խստանում են՝ Դանիել Իոաննիսյանն ասաց.
«Նախկինում ինչ-որ տեղ ընտրախախտումներ անելու, կարծես, մենաշնորհ կար, այժմ ոչ մեկն իշխանությունների թույլտվությունը չունի և չի ունենալու ընտրախախտումներ գործելու համար, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ոչ մեկն ընտրախախտում չի գործելու»,-ասաց նա:
Հարցին՝ եղած պատիժները քաղաքական կամքի պարագայում բավարար չե՞ք համարում, նա ասաց, որ եղած պատիժները չեն արտահայտում այդ արարքների հանրային վտանգավորությունը: «Բացի այդ, խնդիրը միայն իշխանության լավ կամ վատ լինելը չէ. այսօր լավ իշխանություն է, վաղը կարող է վատ իշխանություն լինել, ցանկացած իշխանություն պետք է իմանա, որ, եթե փորձի ընտրությունները կեղծել, դա շատ լուրջ ու ծանր հանցագործություն է»,-ասաց նա:
Նա կարևորեց, որ ընտրության արդյունքների կեղծումը, ինչը սահմանադրական կարգի տապալման նման մի բան է, պետք է ծանր հանցագործություն հանդիսանա: «Երբ մենք այդ հանցագործությունները ծանր հանցագործություն ենք դարձնում, հնարավորություն ենք տալիս, որ իրավապահ մարմինները բոլոր միջոցները՝ օրենքով նախատեսված, ձեռնարկեն բացահայտելու համար հանցագործությունը, այդ թվում՝ հեռախոսները գաղտնալսեն և կարողանան դուրս գալ հենց ամենավերևի վրա, որովհետև, եթե չկան օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ապա մենք բացահայտում ենք միայն այս բուրգի երևացող մասը»,-ասաց նա:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նախագիծը քննարկել է հանձնաժողովին կից աշխատանքային խումբը, և քննարկմանը մասնակցել են ոստիկանությունը, հատուկ քննչական ծառայությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, քաղհասարակությունը, և այս նախագիծը այդ բոլորի կոնսեսուսի շնորհիվ է: «Այս նախագիծը հնարավորություն կտա, որպեսզի ընտրությունների օրինականության վտանգները նվազեն»,-ասաց նա և նշեց, որ ՀՀԿ-ից առաջարկներ չեն ստացել:
«Ամեն ինչի քննարկման տեղ էլ կա, սակայն սա անկյունաքարային հարց է: Ընտրական հանցագործությունները, որոնք կատարվում են կազմակերպված խմբի կողմից, նշանակում են, որ նրանց նպատակն է սահմանադրական կարգի ձևավորումը տանել ոչ ժողովրդավարական, ոչ օրինական ճանապարհով, և դա շատ լուրջ հանցագործություն է, չի կարող այդ հանցագործությունը դասվել միջին ծանրության»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01