Վաշինգտոնի ժամանակով ուղիղ կեսգիշերին ուժի մեջ են մտել անգլիական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան հրամանագիրն ուրբաթ տեղադրվել է Դաշնային ռեգիստրում և պաշտոնապես հրապարակվել է հանգստյան օրերին։
«Հրամանագիրն ուժի մեջ է մտնում օգոստոսի 27-ից»,- ասված է փաստաթղթում։
Պատժամիջոցների առնչությամբ պետք է դադարեցվի 1961 թվականի օտարերկրյա երկրներին օգնության մասին օրենքով Ռուսաստանին տրամադրվող ցանկացած ամերիկյան օգնություն՝ «բացի շտապ մարդասիրական օգնությունից, սննդամթերքից և այլ գյուղատնտեսական մթերքներից»։
Պետքարտուղարությունը կդադարի արտոնագրեր տրամադրել ռուսական պետական ընկերություններին ամերիկյան զենքի և երկակի նշանակության արտադրանքների տրամադրման համար՝ բացառությամբ տիեզերքում համագործակցության, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ արտահանվող արտադրանքների։
Բոլոր ամերիկյան հաստատություններին նաև արգելված է տրամադրել «վարկեր, վարկային երաշխիքներ և այլ ֆինանսական աջակցություն»։
Պատժամիջոցների երկրորդ, ավելի խիստ փաթեթը կարող է սահմանվել նոյեմբերին՝ այդ ժամանակ սահմանափակումները կարող են անդրադառնալ ռուսական իրավաբանական անձանց վարկավորմանը, ապրանքների արտահանմանն ու ներկրմանը։
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01