Վերջին օրերին պետական եկամուտների կոմիտեն հարկային ստուգումներ է իրականացնում որոշ ապահովագրական ընկերություններում և բացահայտել է նախկինում բացակայող նոր ծախսային հոդված՝ Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհանի /ASWA/ վճար: Առաջին հայացքից կարծես սովորական մի բան, սակայն այդ հոդվածի դիմաց գրված թիվն իր մեծությամբ զարմացրել է հարկային ստուգողներին: Պատկերն ամբողջական է դառնում հատկապես այն ֆոնին, որ ապահովագրական շուկայի համախառն շահույթը վերջին տարիներին կտրուկ նվազել է, իսկ այդ ծախսային հոդվածը ապահովագրական ընկերությունների մոտ առաջացել է 2017, 2018 թվականներին: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ապահովագրական շուկան ունեցել է 2,5 մլրդ ՀՀ դրամի շահույթ /16 մլրդ ընդհանուր կապիտալի առկայության պարագայում/, 2016 թվականին ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամի շահույթ /մոտ 20 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալի առկայության պարագայում/, 2017 թվականին արդեն 1,6 մլրդ ՀՀ դրամի շահույթ՝ 18,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալի առկայության պարագայում/, իսկ 2018 թվականի 1-ին կիսամյակում ապահովագրական ընկերությունների շահույթը կազմել է ընդամենը 440 մլն ՀՀ դրամ՝ 17 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալի առկայության պարագայում: Այսինքն, 2018 թվականին առաջին վեց ամիսների կտրվածքով ապահովագրական շուկայում կապիտալի եկամտաբերության տարեկան ցուցանիշը կազմել է ընդամենը 5%: Մեզ հաջողվեց պարզել, որ ASWA-ն էլեկտրոնային հարթակ է, որը ներկայումս օգտագործվում է բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու համար և դրա դիմաց ապահովագրական ընկերությունները ներկայումս տարեկան վճարում են 900 մլն ՀՀ դրամ, իսկ սկսած 2019 թվականից այդ գումարը կազմելու է ավելի քան տարեկան 1.5 մլրդ ՀՀ դրամ: Ավելին, այդ վճարումները պետք է կատարվեն 10 տարվա ընթացքում՝ ընդհանուր մոտ 30 մլն դոլարի չափով: Ապահովագրական ընկերություններից փորձեցինք պարզել, ինչու են այդքան ահռելի մեծ գումարներ վճարում և ի վերջո ում են վճարում: Մեզ համար պարզ դարձավ հետևյալը. վճարում են ՀՀ կենտրոնական բանկի պարտադրանքով, վճարում են, քանի որ առանց ASWA համակարգի չեն կարող ԱՊՊԱ պայմանագրեր կնքել, վճարում են ինչ որ Բիվաք Հայաստան ՓԲԸ-ի, որն իրականացնում է "Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհանի" ներդրում և գործարկում կոնցեսիոն կառավարումով: Իսկ մեր հարցին, թե արդյոք ի վերջո ուր կամ ում են գնում ապահովագրական ընկերությունների կողմից վճարված գումարները, ով է իրական շահառուն՝ հստակ պատասխան չկարողացանք ստանալ; Հնչեցին՝ չգիտենք, ինչ որ ֆրանսիական ընկերություն և այլ պատասխաններ: Սակայն փաստ է մի բան, որ բոլոր ապահովագրական ընկերությունները հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ՝ ապահովագրական շուկայի զարգացման համար պատասխանատու մարմնի մեղքով: Առնվազն մտահոգող է…
Շարունակելի
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01