«Որպես Երևանի քաղաքապետի թեկնածուի՝ ես կողմնակից եմ մեր Հայկին: Բոլորն ասում են՝ նա դերասան է: Նա նախ դերասան չէ: Ռեյգանն էլ էր դերասան: Հայկը մի շարք դեպքերում ապացուցել է, որ որպես քաղաքացի զգոն է: Ես միշտ կողմնակից եմ երիտասարդներին, նրանց շունչն ու ավյունն ուրիշ են: Ժամանակ է պետք: Միաժամանակ, Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուների դեմ ոչինչ չունեմ, կարևորն այն է, որ չգռփեն, մինչև վերջ տրվեն իրենց գործին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը:
Նրա խոսքով, այս կամ այն թեկնածուին ընտրելուց հետո, սակայն, երևանցին հանկարծ չտեսնի,որ այդ մարդը պալատներ է կառուցում, քանի որ նա, ով անընդգհատ յուրացնում է, իր հայրենիքը չի սիրում:
Մշակութային գործիչն անդրադաձավ նաև Հայաստանի Հանրապետության պետական օրհներգին:
«Մեր հիմնը շատ վատն է, այնքան խեղճ է: ՀՀ հիմնը պետք է լինի Արամ Խաչատրյանի հեղինակած ստեղծագործությունը, քանի որ այն հզորության արժանապատվության զգացողություն է տալիս»,- Նիկոլայ Ծատուրյանը:
Ասուլիսին ներկա հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն իր հերթին նշեց, որ երևանցիներն այսօր Երևանն ուզում են տեսնել որպես համայն հայության, աշխարհակալ ժողովրդի մայրաքաղաք: «Ով էլ ընտրվի քաղաքապետ, բարով գա, բայց թող իր դեմ մեծ նպատակներ դնի: Երևանին պակասում է մի քիչ Փարիզ, բայց Փարիզին՝ մի ամբողջ Երևան: Լինելով 2800 տարեկան՝ Երևանը զարմանալիորեն երիտասարդ քաղաք է: Սա կատակ բան չէ, աշխարհում քիչ քաղաքներ կան, որ 2800 տարեկան են»,- ասաց բանախոսը:
Հրապարակախոսը շեշտեց՝ նոր Երևանում պետք է թագավորի հայոց այբուբենը, այլապես ամեն քայլափոխի օտար անուններ են՝ լատինատառ գրություններով: «Ինչ՞ւ ենք մենք ատում մեր այբուբենը»,- հռետորական հարց հնեցրեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Անդրադառնալով Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ հրապարակախոսը նշեց, որ եթե իր կարիքը զգացվի, պատրաստ է ամեն հարցում աջակցել վեջինիս:
Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին, հրապարակախոսը շեշտեց՝ շատ լավ էր մտածված հատկապես Հյուսիսային պողոտայով երեկոյան զբոսանքը:
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01