Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող շուրջ 300 տարվա պատմական վաղեմություն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է «Bursasehirportali.com» առևտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատերը հանդիսացող անձը գտնվում է արտասահմանում, վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը: 1986թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչության գրանցման մատյանում նշված, որ այդ շինությունը հնագույն եկեղեցի է: Լուսանկարներում երևում է քանդված եկեղեցու զանգակատունը: Անշարժ գույքի գործակալ Թայֆուն Օզենգինլերի փոխանցմամբ, Սեթբաշը թաղամասը նախկինում հայերով է բնակեցված եղել, իսկ քեմալական շարժումից հետո եկեղեցին տարբեր նպատակներով է օգտագործվել: «Ամեն անկյունում պատմական շունչ կա: Մինչ 1980-ականները տարբեր նպատակների համար է ծառայել, իսկ ավելի ուշ վերածվել է լքյալ շինության»,- ասել է նա։ Գործակալի խոսքով, կադաստրային վարչությունում եկեղեցու մասին նշվում է որպես սոցիալ-մշակութային տարածք: Եկեղեցին եռահարկ է, ունի 512քմ ընդհանուր մակերես: Մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ և այլն): Օրինակ, Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո երկրի ղեկավարության հրամանով քանդվել և վերածվել է միջնակարգ դպրոցի: Մնացյալ եկեղեցիները ՏԻՄ մարմինների կողմից վաճառվել են մասնավոր անձնանց և փաստորեն ջնջվել քաղաքային հիշողությունից:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01