Այս խորհրդարանն իր բնական հունով աշխատում է, ու մենք խորհրդարանի աշխատանքը կարողանում ենք բնական ձեւով ապահովել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը։
«Չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս ԱԺ-ն: Մենք որդեգրել ենք, որ պետք է գնանք կուսակցությունների խոշորացման սկզբունքով: Սակայն այն առաջարկներոը, որ ընտրական օրենսգրքում բերում են, դրանով գնում ենք կուսակցությունների տրոհման, այսինք մարդ-կուսակցությունների ստեղծման ճանապարհով: Ես չգիտեմ, թե որքանով է դա քաղաքական եւ որքանով կարող է արդյունավետ Ազգային ժողով ստեղծվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ անբնական է, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժը չի ձեւավորել կառավարություն, հետեւաբար անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ, Բաղդասարյանն ասաց. «Կարելի է նաեւ հակառակը պնդել, բայց իրոք, այդ երեւույթն անբնական է, բայց առայժմ խոչընդոտներ չկան։ Բնականաբար, քաղաքական դաշտի հետաքրքրությունը հենց այդ անբնական երեւույթներն են։ Հայերը սիրում են անբնական երեւույթներով առաջ շարժվել: Մենք էլ ենք փորձում»:
Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ն դե՞մ է, որ ԱԺ-ն լուծարվի եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չի եղել քննարկում: Ես ունեմ իմ անձնական կարծիքը, որը հրապարակման ենթակա չէ»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02