Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարով հետաձգեց «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ խոսքը վերաբերում է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից Եղվարդ քաղաքում նավթավերամշակման գործարանի կառուցմանը: Նա հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում լրացուցիչ ուսումնասիրության նպատակով հարցը հանվել էր օրակարգից, քանի որ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշել էր կասեցնել գործարանի կառուցումը:
«Մենք արդեն ստացել ենք տեսչական մարմնի մեկ այլ որոշում, որը բեկանել էր իր իսկ կայացրած որոշումը՝ հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված փաստարկներին հակափաստարկների բացակայությունը:
Այսինքն՝ ընկերությունն ազատ է իր գործունեությունն իրականացնելու մասով: Առնվազն այս պահին չկա այն հիմքը, որով կասեցված էր գործունեությունը»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ բնապահպանական սպառնալիքների վերաբերյալ կասկածները փարատվա՞ծ են, ինչին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այն ժամանակ գործարանի կառուցումը կասեցվել էր այն հիմքով, որ պետք է շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի որպես նավթավերամշակման գործարան, սակայն քննարկումների արդյունքում պարզվել է, որ դա ոչ թե նավթի վերամշակում է, այլ արդեն եղած նավթամթերքի վերամշակում, որը երկու տեսակի արտադրանք է տալու»:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ը այս պահին ուսումնասիրում է հարցը ու դեռևս չունի իր դրական եզրակացությունը: «Այսինքն՝ դեռևս չկա պատասխանը՝ արդյոք այդ գործունեությունը ենթակա՞ է պարտադիր փորձաքննության, և դրանից հետո արդյոք դրական եզրակացություն ստանո՞ւմ է, թե ոչ»: Նախարարի խոսքով՝ կոնկրետ սարքավորումներ ներկրելու արտոնություն տալու մասով առարկություն չունեն, սակայն եթե հետագայում պարզվի, որ, ենթադրենք, բացասական եզրակացություն է ստանում գործունեությունը, ապա այն չի կարող շարունակվել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այսօր ընդունվելիք որոշումը չի հակասում գործարանի գործունեության հետ կապված հետագա եզրակացությունների ընդունմանը: Արդյունքում որոշումն ընդունվեց:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01