Սեպտեմբերին սպասվում է բավական տաք եղանակ, մոտավորապես կլինի այնպես, ինչպես օգոստոսին էր. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Օդի միջին ամսական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 2 աստիճանով, տեղումները կլինեն նորմայի սահմաններում»,- ասաց նա և նշեց, որ այսինքն՝ տեղումները սեպտեմբերին շատ քիչ են լինելու:
Սուրենյանն առանձնացրեց մարզերում սպասվող եղանակային պայմանները: «Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի նախալեռնային գոտիներում ցերեկային ջերմաստիճանը հիմնականում ամսվա ընթացքում տատանվելու է +33 – +35–ի սահմաններում»,- ասաց նա և նշեց, որ ամսվա երրորդ տասնօրյակում կիջնի մինչև +10,12 աստիճան:
Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում ցերեկային ժամերին հիմնականում օդի ջերմաստիճանը տատանվելու է +27-ից +30–ի սահմաններում, գիշերային ժամերին ամսվա վերջում չի բացառվում՝ իջնի +2, +5 աստիճան:
Լոռու մարզում ցերեկային ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +28-ից +31-ի սահմաններում, իսկ գիշերվա ամենացածր ջերմաստիճանը, որը սպասվում է ամսվա վերջին տասնօրյակում, կլինի +2,+6 աստիճան:
Տավուշում ցերեկային ջերմաստիճանը կրկին բավական բարձր է, ցածրադիր գոտիներում ցերեկը սպասվում է +30, +35 աստիճան տաքություն:
Սյունիքի մարզում ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +34-ից +35 աստիճանի հատվածում:
Երևանում, ըստ Սուրենյանի, հիմնականում ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +35 աստիճանի սահմաններում, իսկ գիշերային ջերմաստիճանը ամենացածրը +10-ից +12 աստիճան կլինի:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ ամբողջ աշնան համար կանխատեսումներ չեն կարող անել. դեռևս միայն կարող են ասել, որ հոկտեմբերին տեղումների քանակը նորմայից բարձր է լինելու։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01