ARM | RUS |

ՀՔԾ-ը կողմնակալ վերաբերմունք ունի՝ ամեն գնով Կ. Գասպարյանի գործն ուղարկել դատարան. եթե նա չլիներ Վ. Գասպարյանի եղբայրը, Վարդավառի միջադեպով անգամ քրեական գործ չէր հարուցվի. պաշտպան

01.09.18 | 14:00

Վարդավառին Կարեն Գասպարյանի և Կոտայք համայնքի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ համայնքի բնակիչ Ավետիք Սարգսյանը ճանաչվել է տուժող: Կարեն Գասպարյանի պաշտպանի խոսքով՝ մեղադրանքն անհիմն է, և եթե Կարեն Գասպարյանը չլիներ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը,ապա անգամ քրեական գործ չէր հարուցվի: Քրեական գործի մանրամասների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Կարեն Գասպարյանի պաշտպան Արման Թամրազյանի հետ:

-Պարո՛ն Թամրազյան, հուլիսի 8-ին գրանցված միջադեպից հետո թեման հանրայնացվեց, և այժմ արդեն մեղադրանք կա առաջադրված: Ի՞նչ փուլում է գործը, և արդյոք առերեսում եղե՞լ է արդեն տուժողի ու մեղադրյալի միջև:

-Նախ Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի սխալ մեկնաբանությամբ՝ առանց բավարար ապացույցների համակցության, առաջադրվել է ապօրինի մեղադրանք, ես դա պնդում եմ և պնդելու եմ:

Քանի որ վարույթն իրականացնող մարմինը հասկացավ, որ մենք հրապարակայնացնելու ենք քրեական գործի վերաբերյալ ապացույցները, Կարեն Գասպարյանի ամառանոցի բակի տեսախցիկների տեսագրությունը, դրանով հերքվում է այն, ինչ հրապարակայնացվել է տուժողի կողմից:

Բացի դրանից, հարցաքննվել է Կարեն Գասպարյանը, տուժողի հետ առերեսում եղել է, հարցաքննության ընթացքում ստացվել են տեղեկություններ, որոնք հերքում են մեղադրանքը: Նախաքննություն իրականացնող մարմինն էլ գիտակցեց, որ հասարակությանը տեղեկություն պետք է տրամադրենք, մեզ նախազգուշացրեց նախաքննության գաղտնիության մասին, հետևաբար ես չեմ կարող մեջբերումներ անել քրեական գործում առկա ապացույցներից, որոնց այս պահին հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու: Ի սկզբանե հասարակությանը սխալ տեղեկություններ տրամադրեցին, ու հասարակությունը սխալ կարծիք կազմեց դեպքի մասին: Շատ ավելի կարևոր է հասարակության մեջ ձևավորված այդ կարծրատիպը փոխել, կոտրել այդ դեպքի վերաբերյալ կարծիքը, որովհետև տուժողները հայտարարություն արեցին, որ 10-15 ավտոմատավորներով տան բակում փակեցին, ծեծի ենթարկեցին, ինչ-որ գործողություններ տեղի ունեցան, իսկ նախաքննության փուլում տուժողների հայտնած տեղեկությունները հերքվել են: Նախաքննության ավարտից հետո, միևնույնն է, հասարակությունը կիմանա տեղի ունեցածի մասին: Իսկ ՀՔԾ-ն այլ բան է հայտնում, որը դեռ տեղի չի ունեցել՝ այդ կերպ հիմնավորելով իր կողմնակալ լինելը:

-Հատուկ քննչական ծառայության պետն ասաց, որ Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել և այլն, Դուք հայտնում եք, որ նախաքննության ավարտից հետո կկարողանաք տրամադրել տեղեկություններ: Կպարզաբանե՞ք՝ ի վերջո նախաքննությունն ավարտվե՞լ է, թե՞ ոչ:

- Նախաքննությունը չի ավարտվել, գործը չի կարող ուղարկվել դատարան: ՀՔԾ պետն իրականությանը չհամապատասխանող լուրեր է հայտնում՝ դրանով իր կանխակալ վերաբերմունքը հայտնելով գործի նկատմամբ, այսինքն՝ ականատես վկաները դեռ չեն հարցաքննվել, այս պահին Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, չի հարցաքննվել, նա հանդիսանում է ոստիկանության ծառայող և այդ հանգամանքով է պայմանավորված, որ քրգործը հարուցվել է ՀՔԾ-ում: Մինչ օրս նա չի հարցաքննվել, վկաները չեն հարցաքննվել , մի շարք առերեսումներ տեղի չեն ունեցել, այս պայմաններում ՀՔԾ պետը հայտնում է, թե Կարեն Գասպարյանի մասով գործն ուղարկվել է դատարան: Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՔԾ-ում կա ձևավորված կանխակալ կարծիք, այսինքն՝ գործի ճակատագիրն արդեն որոշված է, և անկախ նրանից, թե ինչ ապացույցներ են ձեռք բերվելու,նրանք արդեն հակված են, որ գործը պետք է ուղարկեն դատարան: Սա ակնհայտ ձևավորված կանխակալ կարծիք է: ՀՔԾ պետը հայտնում է, որ Կարեն Գասպարյանի որդու վերաբերյալ քրեական հետապնդում չի իրականացվել, այն էլ ապացույցների անբավարարության հիմքով, այն էլ այն դեպքում, երբ նրա արարքը՝ տուժողին հասցված ապտակը, հարուցման որոշման համաձայն՝ նկարագրվել է որպես 119-րդ հոդվածով նախատեսված հանցանք, այսինքն՝ ֆիզիկական տառապանք է պատճառվել տուժողին: Քանի որ մեկ ապտակ էր, ծեծի հատկանիշներով չէին կարող քրեական գործ հարուցել, արարքը որակվել է ավելի ծանր հանցանք, քան ծեծն էր: Այսինքն՝ ՀՔԾ-ի տրամաբանությամբ՝ շատ ավելի լավ կլիներ, որ անձը դիմացի անձին մի քանի ապտակ հասցներ, քան մեկ ապտակ, սա իրավաբանության մասին չի խոսում, սա հասարակական կարծիքի ազդեցության տակ արդարադատություն իրականացնելու մասին է խոսում:

-Դուք հայտնեցիք, որ կա տեսանյութը, առերեսումներով և այլն հերքվում է այն, ինչ ներկայացրել են տուժողները: Այդ դեպքում ինչի՞ հիման վրա է մեղադրանք առաջադրվել, հիմնավորումը ո՞րն է, կամ գուցե միտումը:

-Միտումը ես ընդամենը կարող եմ ենթադրել, հիմա երբ ՀՔԾ պետը նման հայտարարությամբ հանդես եկավ, մեզ համար պարզ դարձավ, որ ՀՔԾ-ն կանխակալ վերաբերմունք ունի գործի նկատմամբ, դրանով էլ նաև իմ կարծիքն այն է, որ հասարակական կարծիքն է մեծ ազդեցություն ունեցել, որովհետև անգամ լրագրողները հարցեր տալու ընթացքում նշում են՝ Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործը, նույնիսկ ՀՔԾ պետն է հարցին պատասխանելիս նշում՝ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը: Իմ կարծիքով՝ այդ կանխակալ կարծիքը ձևավորվել է նրա համար, որ Կարեն Գասպարյանը Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է: Տվյալները կհրապարակենք, և եթե Կարեն Գասպարյանը Վլադիմիր Գասպարյանի եղբայրը չլիներ, ապա այս դեպքի վերաբերյալ քրեական գործ անգամ չէր հարուցվի, որովհետև դրա իրավական հիմքերը չկան, իսկ հիմա նույնիսկ մեղադրանք է առաջադրվել: Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 137-րդ հոդվածի 1-ին մասով, որն ասում է՝ սպանության սպառնալիքներ տալը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել: Խոսքը սպանության սպառնալիքի իրական վտանգի մասին է: Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ունի, և քրեական իրավունքի մեկնաբանությունում հստակ մեկնաբանվում է, թե իրական վտանգն ինչպես պետք է գնահատել: Այն ապացույցները, որոնք այս պահին չեմ կարող ներկայացնել, միանշանակ հերքում են, որ եթե անգամ եղել է սպառնալիք, ապա դա իրականացնելու իրական վտանգ չի եղել:

-Իսկ Սերգեյ Գասպարյանը գործով որևէ կարգավիճակ ունի՞, ի՞նչ է արվել նրա մասով՝ հաշվի առնելով, որ քրեական գործը հարուցված է նաև ՔՕ-ի 119-րդ հոդվածի հատկանիշներով:

-Նրա նկատմամբ քրեական հետապնդում չի էլ սկսվել,որևէ կարգավիճակ չունի, նույնիսկ չի հարցաքննվել, միայն ենթադրելով քրեական գործ հարուցելու որոշումից՝ մենք ենթադրել ենք, որ Սերգեյ Գասպարյանի կողմից հասցված ապտակը որակվել է որպես ՔՕ 119-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն: Փաստացի ՀՔԾ պետն էլ ասաց, որ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել:

-Նա ոստիկանության ծառայող էր, սակայն ուղարկվել է կադրերի ռեզերվ։ Ոստիկանապետի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն, որը կասեցված է մինչև նախաքննության ավարտը: Հիմա փաստացի Սերգեյ Գասպարյանը գործով որևէ կարգավիճակ չունի, կա ծառայողական քննություն, նախաքննություն, որտեղ որևէ կարգավիճակ չունի, ու արդյունքում չի աշխատում:

-Այդ որոշումն էլ է տարօրինակ, որովհետև նա չէր կարող իր ունեցած պաշտոնական դիրքն օգտագործել և քննության արդյունքներին խոչընդոտել, կարծում եմ՝ կրկին մեծ դերակատարում ունի Վլադիմիր Գասպարյանի եղբոր որդին լինելու փաստը: Նման հիմք չկա, որ նախաքննության փուլում գտնվելիս ծառայողի պարտականությունները դադարեցվեն:

Նշեմ նաև, որ շատերին է հետաքրքրում, թե ինչու է Կարեն Գասպարյանը շարունակում աշխատել Տրանսպորտի և կապի նախարարությունում, ևս մեկ անգամ նշեմ, որ նրա նկատմամբ ընդամենը մեղադրանք է առաջադրված, չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտ, և անձը մինչ այդ պահն անմեղ է:


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55