Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը շարունակվել է կառուցողական և գործընկերային մթնոլորտում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի դերը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման առումով, ինչպես նաև կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրագործումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայունության, զարգացման և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության և տնտեսական ինտեգրման տեսանկյունից։ Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնության հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճի համար։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացման տնտեսական ներուժի բացահայտման և էներգետիկ համագործակցության խորացման հարցերը։ Այս համատեքստում շեշտվել է միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ուղղված էներգետիկ նախագծերի արդյունավետ իրականացմանը, հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխշահավետ տնտեսական կապերի ընդլայնմանը։ Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք միտված են երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու զարգացման օրակարգի առաջմղմանը։
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02