Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Միջոցառումը կազմակերպվել է նաև Եվրոպայի խորհրդի Կոպենհագենի 2018 թվականի հռչակագրի կատարման շրջանակում: Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ներկայացուցիչ Վահե Դեմիրճյանը:
«Ներկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է հատուկ դիրքորոշում, որը կապված է զինծառայողների իրավունքների հարցով Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Այն կներկայացվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե: Այս համատեքստում այսօրվա քննարկումը ուղղված է աշխատակազմի կարողությունների ամրապնդմանը»,- նշել է Արման Թաթոյանը:
Խորհրդակցության ժամանակ Պաշտպանի աշխատակազմին են ներկայացվել ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացակարգը և այդ գործընթացին մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության առանձնահատկությունները:
Հիշեցնենք, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով, ինչը մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից միջազգային փորձի լավագույն օրինակ է:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01