Այս տարի Միջերկրական ծովում միգրանտների եւ փախստականների մահացության ավելի մեծ թվով դեպքեր են գրանցվել, ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) տարեկան զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Զեկույցում, մասնավորապես, ասված է, որ միգրանտների ու փախստականների ընդհանուր թիվը, որը ժամանում է Եվրոպա, 2018 թվականին կրճատվել է 42 տոկոսով։ Սակայն մահացության մակարդակը կտրուկ աճել է հատկապես Միջերկրական ծովի շրջանում, որտեղ հունվարից հուլիս ժամանակահատվածում ամեն 18 մարդուց մեկը մահացել է։ Նախորդ տարվա նույն այդ ժամանակահատվածում մահացել է ամեն 43–րդ միգրանտը։
ՓԳՀ-ի տվյալներով՝ այս տարի Միջերկրական ծովում զոհերի կամ անհայտ կորածների թիվը գերազանցել է 1600 մարդը։
«Այս զեկույցը հերթական անգամ հաստատում է, որ Միջերկրական ծովով ճանապարհը ճանապարհորդության համար առավել մահացուն է»,–հայտարարել է ՄԱԿ ՓԳՀ եվրոպական բյուրոյի տնօրեն Պասկալ Մորոն։
Այս առնչությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ մեկտեղ կոչ է արել տարածաշրջանային մոտեցում մշակել Միջերկրական ծովում մարդկանց փրկելու եւ ափ հասցնելու համար։ Բացի այդ, ՓԳՀ-ն կոչ է անում Եվրոպայի իշխանություններին ավելացնել փախստականների համար օրինական ճանապարհները, մասնավորապես, ավելացնել բնակեցման ծրագրերը եւ չխոչընդոտել ընտանիքիների վերամիավորմանը։
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02