ARM | RUS |

ՀՀԿ-ն Քոչարյանին սարքել է «բոբո» ու թափ է տալիս իշխանության աչքերի առաջ

04.09.18 | 09:24

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

Պարոն Մարգարյան, Ռոբերտ Քոչարյանի վերադարձըքաղաքականություն և արտահերթ խորհրդարանականընտրություններին մասնակցելը արդյոք նոր բարդությո՞ւն է ստեղծումհեղափոխության երկրորդ փուլի համար:

Չգիտեմ՝ որքանով է ճիշտ հեղափոխությունը փուլերի բաժանել ու ասել, թե որ փուլում ինչ էր պետք անել: Հեղափոխությունը բավական բազմաշերտ, բարդ, դասակարգումների չենթարկվող երևույթ է: Դժվար է հռչակել որևէ ժամանակային կամ փուլային բաժանում: Հեղափոխության մասին այդպիսի պատկերացումների շարքին է դասվում նաև հեղափոխության ակտը որպես վերջնական հանգրվան ընկալելու մտայնությունը: Շատերին թվաց, թե այդ ակտով հեղափոխությունն ավարտվեց, այնինչ հեղափոխությունը նոր-նոր է սկսվում: Եվ այդ հեղափոխության բնորոշ դրսևորումներից մեկը նախկին վերնախավի դիմադրությունն է: Մինչև Քոչարյանի հայտնվելն էլ կար այդ դիմադրությունը, բայց Քոչարյանի հայտնվելով այն ավելի կուռ տեսք ստացավ, որովհետև հայտնվեց մարդ, ով կարող է այդ դիմադրության օջախները կոնսոլիդացնել: Քոչարյանը չլիներ, լիներ չգիտեմ Պողոսյանը կամ Պետրոսյանը, այդ դիմադրությունը լինելու էր:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին ու ներքաղաքական կոնֆիգուրացիաների փոփոխություններին: Քոչարյանն ու նախկին իշխանական վերնախավը կարողանալու են խաղալ այնքան, որքան թույլ կտա իշխանությունը: Կլինի իշխանությունը ուժեղ, պրոակտիվ, կկարողանա իրացնել ու ավելացնել այն ահռելի կապիտալը, որ ունի, կկարողանա այդ մեծամասամբ էմոցիոնալ վստահության ալիքը վերածել շոշափելի քաղաքական կառույցների, քաղաքական հայեցակարգերի, ուրեմն նախորդ վերնախավը չի կարողանա հաջողել դիմադրությունը:

Կարո՞ղ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը դառնալ ընդդիմադիրկոնսոլիդացիոն կենտրոն, և ո՞ր քաղաքական ուժերը կաջակցեն նրան: Գագիկ Ծառուկյանը եթե ինչոր պահի աջակցի, ի՞նչ վտանգներկստեղծվեն:

Ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոն դառնալու համար Քոչարյանին հիմա պակասում է հանրային աջակցությունը: Այդ աջակցությունը հիմա չկա, գուցե մի քանի տարուց կամ ամսից լինի, բայց հիմա չկա: Ընդհանրապես հեղափոխությունից հետո, հաշվի առնելով, որ իշխանության է գալիս ընդդիմությունը, հանրության դժգոհության ալիքը որոշակիորեն մարում է: Ըստ այդմ՝ եկեք Քոչարյանին անվանենք ոչ թե այնպես, ինչպես ինքն է ցանկանում, այսինքն՝ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիոն կենտրոն, այլ նախորդ վերնախավերի կոնսոլիդացնող կենտրոն: Ընդ որում՝ չէի շտապի նաև այդպես անվանել, որովհետև խիստ կասկածներ ունեմ, որ Քոչարյանը որպես այդպիսի կոնսոլիդացնող կենտրոն ոչ թե խաղում է, այլ խաղարկվում թե Մոսկվայի, թե ՀՀԿ-ի կողմից:

Ինչևէ, Ծառուկյանն, իհարկե, կարող ռեսուրս է, բայց ուզում եմ կրկնվել՝ հեղափոխության ձևավորված իշխանությունն ունի ահռելի վստահության պաշար, գործողությունների բավական մեծ ազատություն, որովհետև հեղափոխությունը քանդելուց բացի, նաև ստեղծագործելու շրջան է: Հիմա եթե իշխանությունները հաջողեն այդ վստահությունը վերածել քաղաքական բարիքի, չորս Գագիկ Ծառուկյան էլ միանա Քոչարյանին, ՆԱՏՕ-ն էլ հայտարարի Քոչարյանին աջակցելու մասին, հնարավոր չի լինի ստեղծել այնպիսի վտանգ, որ կսպառնա իշխանության փոփոխությամբ: Ես գիտեմ, որ այս վախն ու տագնապը, վտանգի սպասումը տարածվում է Փաշինյանի հակառակորդների կողմից: Բայց չեմ հասկանում, թե ինչու են հասարակությունն ու հենց իրենք՝ նոր իշխանությունները, դառնում այդ տագնապի սպառողը:

ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ նորթիմի դեմ խաղ չկա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությսւնը: Նման հայտարարությունը չի՞ թուլացնում հենց իր թիմին:

Պատասխանս կարող է ցինիկ թվալ, բայց Հայկ Մարությանը կանխամտածված կամ պատահաբար բավական անկեղծ է արտահայտվել: Ոչ թե այն իմաստով, որ նրանց դեմ խաղ կա, կամ խաղ չկա, այլ որ հեղափոխությունն ինքնին հենց սպիտակի և սևի բաժանում է ենթադրում, առնվազն ինչ-որ շրջան: Արդեն նշեցի, երբ ընդդիմությունը հեղափոխությամբ գալիս է իշխանության, հանրային դժգոհությունը որոշակի ժամանակ պակասում է: Այսինքն՝ ըստ էության, պակասում է նաև ընդդիմության հանդեպ պահանջարկը: Ի վերջո, պետք է ֆիքսել, որ իշխանությունը Հայաստանում չի փոխվել ընտրություններով, փոխվել է փողոցային պայքարով: Իշխանության եկած ուժն էլ հայտարարել է, որ նրանք պարզապես իշխանափոխության չեն եկել, եկել են հեղափոխություն անելու: Հասարակությունն էլ կարծես ծափ է տվել այս մոտեցմանը: Հետևաբար ունենք այն, ինչ ունենք: Հեղափոխությունը խաղաղ ընթացք չի ենթադրում, դասական պոլիտկոռեկտության նորմերը այս շրջանում չեն գործում: Ինչու եմ Մարությանի հայտնի ձևակերպումը համարում անկեղծ, որովհետև այն ավելի ներդաշնակ է հեղափոխության մթնոլորտին, քան, օրինակ, նրա այդ ձևակերպման շուրջ ծագած հարցերը լզողելու, քննադատությունը մեղմելու այն նկրտումները, որոնցով հիմա զբաղված են նախ և առաջ իշխանության համակիրները

Պարոն Մարգարյան, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքըգոնե Երևանի մասով ցույց կտա՞, թե որ քաղաքական ուժն ինչ կշիռ ունի:

Ինտրիգ ընտրություններում չկա: Հաղթողը պարզ է: Հայկ Մարությանի առաջադրումը հանեց ինտրիգը: Բայց կան, իհարկե, հետաքրքիր ինդիկատորներ, որոնց անձամբ ես հետևում եմ քաղաքական հետագա զարգացումները առավել պատկերավոր ուրվագծելու համար: 1-ին՝ Քարոզարշավի ընթացքում կլինի արդյոք ուժ, որն իրեն կդիրքավորի ընդդիմադիր ու հակադրության մեջ կմտնի իշխանության հետ, կամ գոնե կկարողանա իրեն որպես սուբյեկտ դիրքավորել, իշխանությունից անջատ, թե ոչ: Այլապես տպավորություն է, թե ընտրություններին մասնակցում է իշխանության առանցք ՔՊ-ն ու նրանց աղքատ բարեկամների ակումբի մաս կազմող ուժեր: 2-րդ ինդիկատոր- պրոծռական ուժերը, որոնք հիմա փորձնական ֆորմատով մասնակցում են ընտրություններին ինչ ձայներ կստանան ու ամենակարևորը՝ ինչպիսի քարոզարշավ կիրականացնեն: Հաշվի առնելով, որ հեղափոխության հիմնական դիսկուրսն առավելապես լիբերալ է, ենթադրում եմ, որ ապագայում ընդդիմադիր հարթակներում մոդայիկ կարող է դառնալ կոնսերվատիվ լեքսիկոնը. իմիջայլոց ՀՀԿ-ն արդեն սկսել է հենվել կոնսերվատիզմի վրա: 3-րդ ինդիկատորը՝ մասնակցության տոկոսը. շատ կարևոր է հասկանալ, թե հեղափոխությունից հետո քաղաքացիները ինչ քաղաքական ակտիվություն են պատրաստ դրսևորել: Սա հեղափոխության կապիտալիզացիայի կարևոր գործոններից մեկն է՝ քաղաքացիների ներգրավվածությունը, որի մասին ընդհանուր գույներով կարող ենք դատել ընտրությանը մասնակցածների թվից:

ՀՀԿն, որ խորհրդարանում դեռ մեծամասնություն է, դեմ էսահմանադրական փոփոխություններին: Այս դեպքում ինչպիսի՞ լուծում եք տեսնում: Հանրության ճնշմամբ դարձյալ հնարավոր կլինի՞հասնել այդ փոփոխություններին:

ՀՀԿ պահվածքը կարելի է ձևակերպել այսպես՝ փորձել մնալ քաղաքական դաշտում: Նրանք ունեն նախընտրելի տարբերակ՝ լինել իշխանության ընդդիմությունը և հիմա փորձում են Փաշինյանին, հաճախ նաև անվանական դիմելով ստեղծել այդ երկխոսություն-բանավեճի ֆորմատը, որտեղ իրենք ընդդիմությունն են: Փաշինյանը, սակայն, այս տարբերակին կարծես կողմ չէ: ՀՀԿ-ի՝ քաղաքականության մեջ մնալու մյուս տարբերակը Քոչարյանով սպառնալն է: Արդեն նշեցի, որ վստահ չեմ՝ Քոչարյանը խաղացող է, թե խաղարկվող: Տպավորություն ունեմ, որ ՀՀԿ-ն Քոչարյանին սարքել է «բոբո» ու թափ է տալիս իշխանության աչքերի առաջ՝ փորձելով վախեցնել ու վերջնարդյունքում կորզել բաղձալի միակ ընդդիմության տիտղոսը:

Ինչ վերաբերում է հանրության ճնշմանը: Հասկանալի է, որ այս փուլում հանրությունն ու նրա ճնշման լծակներն են Փաշինյանի քաղաքական հենարանը: Բայց պարզ է չէ, որ սա բավական անհստակ ռեսուրս է, իռացիոնալ: Դժվար է ասել, ապագայում այդ ռեսուրսը ինչքանո՞վ կլինի նույն մարզավիճակում, երբ սկսվեն կտրուկ քաղաքական հակադրություններ: Երբ ասում եմ կապիտալիզացիա, նկատի ունեմ հենց այդ ճնշումը, աջակցությունը իռացիոնալից ռացիոնալ դաշտ բերելը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանն ունի երկրպագուների ահռելի բանակ, բայց նրան պետք է այդ երկրպագուների բանակը կոնսոլիդացնել կազմակերպված ֆան-ակումբների շրջանակում:


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55