Վերջին երեք շաբաթվա ընթացքում Վրաստանում ցեմենտ արտադրող 25 գործարան դադարեցրել է աշխատանքը կլինկերի՝ ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ հումքի բացակայության պատճառով։ Այն երկիր է ներկրվում հիմնականում Իրանից, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։
Ձեռնարկությունների ղեկավարները պատճառաբանում են Վրաստան 3 հազար տոննա ներկրված կլինկերի մաքսայինում ձևակերպման երկարատև ընթացակարգերը, որոնք ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արդեն մեկ ամիս է չի կարողանում ավարտին հասցնել։ Դա բացատրվում է որակը ստուգելու անհրաժեշտությամբ։
Սակայն գործարանների սեփականատերերը նշում են, որ մաքսային ընթացակարգերը արհեստական կերպով են երկարաձգվում և ստեղծված իրավիճակը կապում են Վրաստանում ցեմենտի խոշորագույն արտադրող HeidelbergCement Georgia-ի բիզնես շահերի հետ։ Այն վերահսկում է տեղական շուկայի շուրջ 70 տոկոսը և երկրում միակն է, որը կլինկերի սեփական արտադրություն է ծավալել։
Տեղացի ձեռներեցների ենթադրությունների հետ համաձայն չէ Վրաստանի բիզնես օմբուդսմեն Իրակլի Լեկվինաձեն։ Նա պնդում է, որ ճգնաժամի միակ պատճառը երկրում արտադրվող ցեմենտի որակի վերահսկողության խստացումն է՝ բացառելով մենաշնորհի ցանկացած դրսևորում։
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02