Ամերիկաբնակ երգիչ Հրանտոն ներկայացրել է իր նոր՝ «Երեւան» տեսահոլովակը: Երգիչն այսօր պատմել է իր համար այս երգի կարեւորության պատճառների, դրա շուրջ ծավալված իր եւ հեղինակ Մարինա Թագակչյանի կոնֆլիկտի եւ Մոսկվայում հայտնի «Գասոյան» փրոդաքշենի հետ համագործակցության մասին:
««Երեւան» երգը գրվել է թավշյա հեղափոխության օրերին, կարծում եմ՝ հեղինակ Մարինա Թագակչյանը երգը գրելիս շատ ոգեւորված է եղել նոր Հայաստանով ու մեր քաղաքացիների ուրախությամբ, այդ իսկ պատճառով երգն այսքան ուրախ է ստացվել: Ասեմ, որ առաջին իսկ նոտաներից ես էլ շատ ոգեւորվեցի այս երգով, ինձ համար այն նոր Երեւանի մասին է, որտեղ քաղաքացիներն ապրում են ապագայի նկատմամբ մեծ ու հաստատակամ սպասելիքներով: Այս երգն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ Երեւանը իսկապես շատ եմ սիրում:
ԱՄՆ-ում իմ ողջ աշխատանքները Երեւան վերադառնալու շուրջ է կառուցված, ես անընդահատ սպասման ու կարոտի մեջ եմ, ու այդ զգացողություններն ունեմ արդեն երկար տարիներ, քանի որ կյանքն այնպես է դասավորվել, որ դեռ փոքրուց ստիպված եմ եղել Հայաստանից հեռու ապրել: Հիմա միայն մեկ նպատակ ունեմ՝ վերադառնալ Հայաստան ու ապագայում երեխաներ ունենալ հենց իմ հայրենիքում»,- նշեց երգիչը:
Մեր զրուցակիցը պատմեց, որ երգի ձայնագրությունից հետո փոքրիկ կոնֆլիկտ է ունեցել հեղինակի հետ:
«Իրականում երգի խոսքերի այն հատվածը, երբ ասվում է «Շինարարը հայկական մեր քաղաքն է կառուցում», ես շփոթմամբ սխալ եմ երգել, քանի որ երգի բնօրինակում գրված է «Շինարարը հաղթական»: Սակայն այդ մասին ես իմացա արդեն երգի ձայնագրությունից հետո, երբ այն ուղարկեցի Մարինա Թագակչյանին: Ձայնագրությունը լսելուն պես՝ Մարինան իրար խառնված զանգահարեց ինձ ու սկսեց բղավել, թե ինչու եմ բառերի այդ հատվածը փոխել: Իհարկե, մենք փոքրիկ կոնֆլիկտ ունեցանք, բայց դա շատ արագ հարթվեց, քանի որ ես ու Մարինան շատ մտերիմ ընկերներ ենք»,- պատմեց Հրանտոն:
«Երեւան» տեսահոլովակը նկարահանել է «Գասոյան» փրոդաքշենը՝ Արա Գասոյանի գլխավորությամբ, որոնց հետ աշխատում են ռուս հայտնի արտիստներ: Հարցին, թե ինչպես է կայացել իր համագործակցությունը նրանց հետ, պատասխանեց.
««Գասոյան» փրոդաքշենը՝ ի դեմս Արա Գասոյանի, աշխատում է միայն բարձր մակարդակով, ինչն էլ ինձ համար ամենակարեւորն է տեսահոլովակների ստեղծման հարցում: Սա մեր համատեղ երկրորդ աշխատանքն է, այս տարի նրանք նկարահանեցին նաեւ իմ «Իմն է նա» տեսահոլովակը: Հենց այդ աշխատանքիս շրջանակում էլ մենք մտերմացանք, իսկ հետո արդեն ես հաստատ գիտեի՝ «Երեւան» տեսահոլովակս միայն նրանց էի վստահելու: Մենք որոշեցին տեսահոլովակը չծանրաբեռնել սյուժետային գծերով, ուզում էինք ցույց տալ Երեւանի տեսարժան վայրերը, ու բնական կադրեր ստանալ՝ մեր քաղաքացիների մասնակցությամբ, ի դեպ՝ ներառված են նաեւ թավշյա հեղափոխության տեսարաններ: Պետք է շեշտեմ, որ նկարահանումների ընթացքում մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել ոստիկանները, որի համար շատ շնորհակալ եմ, բայց առանձնահատուկ շնորհակալ եմ մեր ջերմ քաղաքացիներին, նրանք իսկապես աշխարհում ամենատաք մարդիկ են»,- ավարտեց երգիչը:
Հավելենք, որ «Երեւան» երգը Հրանտոն նվիրել է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03