Ես բազմիցս փաստարկված, քննադատել եմ վարչապետին արտաքին քաղաքական բացթողումների համար, եւ դա չի վերաբերել միայն հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Տեսակետին, թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններով կարծեք տղա են բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, Շարմազանովն արձագանքեց.
«Բրյուսել այցից հետո էլ քննադատել եմ նրա մոտեցումները հայ-եվրոպական օրակարգի վերաբերյալ եւ նշել, որ անթույլատրելի է մուննաթ գալ Եվրոպայի վրա, որ ըստ իրեն բավարար ֆինանսավորում չի հատկացվում:
Երկրորդ՝ եթե շարժվենք ինձ քննադատողների տրամաբանությամբ, ապա պետք է փաստել, որ Հայաստանի վրա Ռուսաստանից տղա կանչել է ոչ թե Շարմազանովը, այլ հենց ինքը Փաշինյանը, քանի որ հանրահավաքների ժամանակ հրապարակի հարթակից օրը մի քանի անգամ ցիտում էր Պեսկովին եւ Մարիա Զախարովային: Ես չեմ ցիտել ռուս պաշտոնյաների ելույթները, այլ ինքը:
Եվ վերջապես երրորդ՝ այո, կարծում եմ, որ վարչապետի չստացված հրապարակային հումորային պատասխանները կարող են ազդել մեր երկրների հարաբերությունների վրա, ինչը կարող է հղի լինել ոչ ցանկալի հետեւանքներով, իսկ դա Հայաստանի եւ մեր ժողովրդի շահերից չի բխում:
Այնպես չի, որ գիշերը չեմ քնում, որ Փաշինյանին պատասխանեմ: Քավ լիցի, իմ խնդիրն է սպասարկել իմ երկրի շահը եւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Եւ եթե վտանգներ տեսնում եմ, պարտավոր եմ արձանագրել ու բարձրաձայնել: Այդպես ավելի ազնիվ է, քան պատերի տակ նվնվալ»,-ասաց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01