Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարն այցելել է Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է:
Նախատեսվում է` ընթացիկ տարում նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ավելացնել 20 տոկոսով. ավելացվելու է նաև պանրի տեսականին: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա. կաթի 30 տոկոսն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70 տոկոսը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաներից:
«Գոլդեն Գոուդ»- ի ղեկավարները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար և նշել, որ դա նպաստել է արտադրական ծավալների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել գործարանի զարգացման նոր ծրագիր, որի իրագործմանը կառավարությունը կփորձի ցուցաբերել աջակցություն՝ աշխատատեղերը և արտահանման ծավալները էական ավելացնելու համար:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Եղեգնաձորի «Գետնատուն» գինու գործարան՝ ծանոթացել արտադրական գործընթացին և զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ 1990 թվականին ստեղծված գործարանում արտադրվում է խաղողի և նռան գինի, մրգային՝ ծիրանի, սալորի, խնձորի ալկոհոլային խմիչքներ: Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ՌԴ, Լեհաստան, այժմ աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այս ոլորտի շարունակական զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ և դրան էապես նպաստելու է նաև գինեգործության զարգացման նորաստեղծ հիմնադրամը:
Այնուհետև վարչապետն այցելել է Վայք, եղել տեղի բուժմիավորումում, որտեղ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ստեղծվել է հեմոդիալեզի բաժանմունք՝ նորագույն սարքավորումներով: Բուժհաստատության ղեկավարներն ու բուժում ստացող քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ բաժանմունքի ստեղծմանն աջակցելու համար և նշել, որ այն Վայքի տարածաշրջանի բնակիչների համար ունի մեծ կարևորություն:
Վայքում Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել վերակառուցված քաղաքային պուրակի բացմանը: Պուրակում քաղաքացիների հանգստի և ժամանցի համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, կառուցվել է շատրվան, խաղահրապարակ: Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Վայքի հիմնանորոգված «Արևիկ» մարզադաշտ, որը տեղավորում է 2000 հանդիսական: Մարզադաշտի տրիբունայում տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել է ծածկ, վերանորոգվել են հանդերձարանները և կատարվել այլ անհրաժեշտ աշխատանքներ:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վայքի բուժհաստատությունում, քաղաքային պուրակում և մարզադաշտում իրականացված աշխատանքներից և հիշեցրել, որ նախորդ տարի Վայք կատարած այցի ընթացքում տեղի բնակիչներն խնդրել էին բարեկարգել պուրակը, վերանորոգել մարզադաշտը, իսկ բուժհաստատությունը համալրել հեմոդիալեզի բաժանմունքով: «Վայոց ձոր այցի ընթացքում ականատես եղանք, որ մարզում զարգանում է նաև փոքր և միջին բիզնեսը՝ գինեգործության, պանրագործության, անասնապահության ոլորտներում:
Վայոց Ձորը գինեգործության ոլորտում ունի մեծ ներուժ և հնարավորություններ և դրանք պետք է առավելագույնս օգտագործել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ ընկերությունների հետագա զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարության և քաղաքապետարանի կողմից լուրջ ծրագրեր են իրականացվում նաև Ջերմուկում՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի Ջերմուկը դառնա ավելի գրավիչ զբոսաշրջության համար:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47