Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Սանկտ-Պետերբուրգում ընթացող Վասիլի Գրանատկինի անվան հուշամրցաշարի երրորդ տուրում մրցել է Ռուսաստանի իր հասակակիցների հետ և 0:2 հաշվով պարտություն է կրել:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Երևանի «Արարատի» խաղացող Վոլոդյա Սամսոնյանը:
Խաղի 60-րդ րոպեից Հայաստանի Մ19 հավաքականը խաղացել է 10 հոգով` պաշտպան Ֆելիքս Խաչատրյանի հեռացումից հետո:
Նշենք` այս կերպ մեր ընտրանին կրել է իր երրորդ անընդմեջ պարտությունն այս մրցաշարում, իսկ Ռուսաստանի Մ19 հավաքականը խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:
Առաջին խաղում Ֆերնանդո Բատիստայի սաները 0:1 հաշվով զիջել էին Լիտվայի իրենց հասակակիցներին, իսկ երկրորդ խաղում 1:4 հաշվով պարտվել էին Մոլդովայի մինչև 19 տարեկանների հավաքականին:
Անցկացրած երեք խաղից հետո Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը: