Երեկ` հուլիսի 15 ին《Հայկական ժամանակ》թերթում մի նյութ աչքովս ընկավ, որտեղ ասվում էր, թե «Գազպրոմի» ղեկավարությանը նյարդայնացրել Է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանն իրանական կողմին առաջարկել էր Հայաստանին գազ մատակարարել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, քանի որ ՌԴ-ից Հայաստան եկող գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այս տեղեկատվությունը, հղում անելով սկզբնաղբյուրին, տարածել էր նաև 《lragir.am》 կայքը:
Անկեղծ ասած, չգիտեմ, թե այս ամենն ինչքանով է համապատասխանում իրականությանը, բայց լավ ճանաչելով վերոնշյալ լրատվամիջոցներին, վստահ եմ, որ այդ տեղեկատվությունը ներկայացվում է բացասական կոնտեքստի մեջ, ի վնաս վարչապետին:
Այս տեղեկատվությունը շրջանառության մեջ դնողների նպատակը մեկն է. ևս մեկ անգամ փորձել առաջ տանել այն կեղծ թեզը, ըստ որի մեր իշխանությունները, այդ թվում նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ քայլ կատարելիս առաջնորդվում է օտարների թլադրանքով և ոչ թե մեր երկրի շահով: Սակայն, երբ փորձում ենք տրամաբանորեն վերլուծել իրենց իսկ կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը, հասկանում ենք, որ իրենք իրենց իսկ գրչով հերքում են այդ կեղծ թեզը: Ամեն ինչ շատ պարզ է, եթե ռուսական կողմին նյարդայնացրել է իրանական կողմին Հովիկ Աբրահամյանի արած առաջարկությունը, իսկ հայկական կողմը չի հրաժարվել իր առաջարկությունից, ապա սա ինքնին նշանակում է այն, որ իրոք մեր վարչապետի համար նշանակություն չունի այլոց և անգամ ռուսական կողմի պահվածքը, կարծիքն ու դրսևորումները և որ նա առաջնորդվում է միայն Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահով:
Սա վարչապետի հակառկորդների յուրատեսակ խոստովանությունն է առ այն, որ իրենց թեզը բարեբախտաբար իրոք կեղծ է: Ես առավել քան վաստահ եմ, որ եթե վարչապետը օտարների հետ հարաբերություններում ինչ որ տեղեր զիջումների է գնացել, դա ևս եղել է Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահի համար, որովհետև այդ պահին, այդ իրավիճակում վերոգրյալ շահը որոշակի զիջումներ է պահանջել:
Կարծում եմ` հանրությունն ամեն ինչ տեսնում է և ունի այնքան հասունություն, որ տարբերի կեղծը իրականից։
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47