Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում, Սեւանա լճի ափին, սեպտեմբերի 1-ին նկատված մահացած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է. նա, ինչպես հավաստեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այս տարվա օգոստոսի 3-ից Սեւանա լճում անհետացած քաղաքացի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները որոնել են օգոստոսի ընթացքում՝ կատարելով բազմաթիվ ջրասուզումներ:
Դեպքի վայրում՝ Արտանիշ գյուղի հատվածում մարդիկ վերջին անգամ օգոստոսի 3-ի կեսօրին Նվեր Շահնազարյանին տեսել են ափից 20 մետր խորության վրա, որտեղից եւ նա անհետացել է: Նվեր Շահնազարյանը փորձել է լողալով հետ բերել քամուց դեպի լճի խորքերը քշվող այն ռետինե նավակը, որի վրա գտնվել են իր քրոջ զավակները, որի ժամանակ էլ ջրահեղձ է եղել: Ջրափրկարարները կարողացել են փրկել նավակի վրա գտնվող անչափահաս երեխաների կյանքը եւ նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտելՆվերի ջրահեղձված դին: Որոնումները շարունակվեցին շաբաթներ: Այս տարվա սեպտեմբերի 1-ին Արտանիշ գյուղի հակադիր ափին, Ծովազարդի տարածքում, նկատվել է անճանաչելի տղամարդու դի, որը եւ ոստիկանության կողմից հանձնվել է դատաբժշկական փորձաքննության, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ դին պատկանում է Սեւանա լճում անհետացած Նվեր Շահնազարյանին: Դին արդեն հանձնվել է ջրահեղձվածի ընտանիքին: Փաստորեն, նրա դին հայտնաբերվել է ջրահեղձման վայրից, ալեկոծության ազդեցությամբ տասնյակ կիլոմետրեր հեռու քշված»,-ընդգծեց Գարիկ Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01