Հայանիստ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով, որ 35 համարի երթուղու մեջ ընդգրկվի նաեւ Գետաշեն թաղամասը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակչուհի Աննա Հարությունյանը, որը նախաձեռնել է բողոքի ակցիան։
«Հայանիստ գյուղից քայլելով հասել ենք Խաչպար գյուղ փակել ճանապարհը եւ պահանջում ենք, որ 35 համարի ավտոբուսի սպասարկման մեջ ընդգրկվի նաեւ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասը։ Մարդիկ ստիպված են բավականին տարածք ոտքով քայլել, մինչդեռ այն քաղաքային տրանսպորտ է եւ պարտավոր է սպասարկել գյուղն ամբողջությամբ։ Պետք է այդ ավտոբուսը մտնի բոլոր գյուղեր, մինչդեռ այն չի հասնում Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամաս։ Այս թաղամսը չի սպասարկում որեւէ տրանսպորտ, որ գյուղացիները կարողանան գյուղմթերք տեղափոխել Երեւան։ Մենք պահանջում ենք՝ այս երթուղին ամբողջությամբ գյուղը սպասարկի»,-ասաց Աննա Հարությունյանը։
Նա նշեց, որ գյուղացիները պատրաստվում են փակել նաեւ խաչմերուկը, ինչի պատճառով արդեն կաթվածահար կլինի երթեւեկությունը։ Այս պահի դրությամբ տրանսպորտի եւ կապի նախարարությունից նրանց ոչ ոք չի հանդիպել։ Գյուղացիները հայտարարում են, որ չեն դադարեցնելու ակցիան, մինչեւ որոշում չընդունվի գյուղն ամբողջությամբ սպասարկելու մասին։
news.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47