Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
ՓԾ տնօերի տեղակալները և «Շանթ 2018» ռազմավարական հրամանատարաշտաբային համապետական զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին ընթացիկ և նախապատրաստական աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ Հ. Մաթևոսյանը զեկուցեց սահմանամերձ մի շարք համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և այլ թեմաներով անցկացված դասընթացների վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 22198 զանգ, ինչպես նաև՝ 365 դեպք-պատահար, որից 214-ը՝ արտակարգ բնույթի:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ գրանցվել է 6 ահազանգ, և ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:
Գնդապետ Ա. Նահապետյանը հանձնարարեց ծառայության ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին, մարզային փրկարարական վարչության պետերին խստորեն հետևել ՓԾ կանոնադրությամբ նախատեսված ծառայության կազմակերպմանը, տեխնիկայի շահագործման կանոններին և կադրային քաղաքականությանը:
Անդրադառնալով «Շանթ 2018» համապետական զորավարժությանը՝ տնօրեն Ա. Նահապետյանը տվեց համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ միջոցառումը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44