Շատերը կարծում են, որ հոդացավերը ծերացման բնական հետևանքներն են, սակայն լինում են բազմաթիվ դեպքեր, երբ դրանք պայմանավորված են լինում վիտամինի պակասով: Հենց սա է պատճառը, որ մարդը պետք է ֆիզիկապես ակտիվ կյանքով ապրի:
Մեծ մասամբ՝ ծերության հետևանքով հոդերը սկսում են ցավել, սակայն այդ ցավը կարող է լինել նաև ավելորդ քաշի, սխալ սննդի կամ թթվայնության բարձր մակարդակի արդյունքում: Վերջերս անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ հոդացավերը կարող են պայմանավորված լինել վիտամին D-ի պակասով: Բացի այդ, այս խնդիրը, ժամանակին չլուծելու դեպքում, կարող է հանգեցնել ցավի ուժեղացման, ոսկորների խնդիրների ու արթրիտի, ուստի շատ կարևոր է տարբերել օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանշանները:
Օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանշաններն են.
· հավասարակշռության կորուստը,
· քնի խանգարումները,
· ոտքերի հատվածում այրոցն ու քորը,
· ոտքերի ցավը:
Ինչպես հաղորդում է healthyfoodhouse.com կայքը, այս վիտամինի պակասը օրգանիզմում կարելի է պարզել շատ պարզ թեստի օգնությամբ: Անհրաժեշտ է սեղմել կրծքավանդակին և հետևել օրգանիզմի ռեակցիային (որքա՞ն շուտ կնկատվեն ցավոտ զգացողություններ) . եթե սեղմելիս կրծքավանդակն անմիջապես սկսում է ցավել, նշանակում է անհրաժեշտ է ավելի շատ վիտամին D ընդունել:
Առաջին հերթին՝ վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում առնվազն 10-15 րոպե արևի տակ անցկացնել:
Բացի այդ, վիտամին D կարելի է ստանալ նաև սննդի միջոցով: Վիտամին D-ով հարուստ են ձվի դեղնուցը, թյունոսը, սնկերը, սկումբրիան և այլն:
Սննդակարգի մեջ փոփոխություններ չանելու համար կարելի է նաև դիմել հատուկ հավելումների օգնությանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01