Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին նշեց դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը:Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ քարոզարշավի մեկնարկից առաջ արդեն մայրաքաղաքում դաշինքի նախընտրական պաստառներ կան փակցված, Մարությանը նշեց, որ դա զուտ տեխնիկական հարց է: «Ընդհանրապես ոչ մի օրենքի խախտում չկա: Մեր դեպքում սա ընդամենը տեխնիկական հարց է, քանի որ պետք է հասցնեինք բոլոր պաստառները փակցնել: Այն ընկերությունը, որը փակցնում է դրանք, փակցնելու աշխատանքները սկսել է 2 օր առաջ, բայց ավարտելու է այն 4 օր անց: Վերջին պաստառը փակցվելու է ամսի 14-ին»,- ասաց Մարությանը: Դաշինքից ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանը հավելեց, որ այստեղ օրենքի բաց կա: «Օրենքը սահմանում է, որ քարոզչություն իրականացնել չի կարելի միայն ընտրության օրը և ընտրության նախօրդող օրը: Այսպես է նաև ընտրակաշառքի պարագայում, քանի որ քարոզարշավից առաջ ցանկացած օգնություն կամ աջակցություն չի դիտարկվում որպես ընտրակաշառք»,- ընդգծեց Աբրահամյանը: Մարությանն անդրադարձավ նաև այս օրերին հեռուսատեսությամբ ցուցադրվող իր մասնակցության ֆիլմերին: Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ դրանց ցուցադրումն իրենից կախված չէ։ Մարությանը նշեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո իրենք ամեն օրը նվիրելու են մեկ վարչական շրջանի: «Ամեն օրվա վերջում վարչական շրջաններից մեկում լինելու է հանրահավաք, որտեղ մեր նախընտրական ծրագիրը ներկայացնելու եմ շատ հետաքրքիր ոճով»,- նկատեց Մարությանը: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 10-ին:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02