Որևէ մեկը թող չակնկալի, որ Լեռնային Ղարաբաղի տարածքները կարող են հանձնվել ստորագրությամբ: Արցախում ընթացող «ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Խոսելով վերջին շրջանում շրջանառության մեջ դրված վարկածի մասին, թե հակամարտության կողմերը զիջումների են նախապատրաստվում, մասնավորապես Հայաստանը պատրաստվում է հանձնել ԼՂ հարակից հինգ շրջանները, Հայկ Մարտիրոսյանը նախ ասաց, որ դեմ է ձևակերպմանը, թե միայն այդ հինգ շրջաններն են ազատագրված տարածքներ: «Ղարաբաղն ազատագրված տարածք չի՞: Սա պատմական Հայաստան է»,- նշեց նա:
Ապա Մարտիրոսյանը նկատեց. «Վերջին շրջանում տեսնում եմ, որ ՀՀ տարածքում դավաճանության վտանգ կա, դավաճանության ուրվական է շրջում: Առանձին պատգամավորներ սկսել են խոսել տարածքների հանձնման մասին ճանաչման դիմաց, ասում են, թող Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որ հողերը հետ տանք: Իսկ ինչո՞ւ է մեզ պետք, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Արցախը պետք է միացվի Հայաստանին: Մենք թշնամուն, որին հաղթել ենք, աղերսում ենք ճանաչե՞լ մեր հաղթանակը: Սա ի՞նչ է: Որևէ մեկը թող չակնկալի, որ այդ տարածքները հանձնվելու են ստորագրությամբ»:
Հայկ Մարտիրոսյանը նշեց նաև, որ կա վարկած, որին կարելի է և՛ հավատալ, և՛ չհավատալ, որ այդ տարածքները կարող են հանձնվել առաջիկա պատերազմի ընթացքում, որն անխուսափելի է:
«Այն, որ պատերազմ լինելու է դա անկասկած է: Բայց եկեք չմոռանանք, որ դավաճանությունը պոզով պոչով չէ: Թող հայկական կողմը ասի, որ որևէ տարածք չի հանձնելու, թող այս ամենը հայտարարվի, չնայած, դժվար է դրանց հավատալ: Ժողովրդի ճակատագրի հարցերը լուռ չեն քննարկում»,- հավելեց նա:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47