ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթի նախագիծը երկրորդ ընթերցման:
Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է մի շարք ծառայությունների սահմանափակմանը, որոնք իրենց մեջ ներառում են կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային, այսինքն՝ «ստրիպտիզ» ակումբները, բաղնիքները և շոգեբաղնիքները:
«Փաստորեն սահմանվում են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեսակները, ամրագրվում են, որ չեն կարող տեղակայվել բազմաբնակարան շենքերի բնակելի և ոչ բնակելի տարածքներում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Թույլատրվում է ՏԻՄ-ին սահմանելու այն նվազագույն հնարավորությունը, որի պայմաններում հնարավոր է նշված գործունեության տեսակները տեղաբաշխել:
Ներմուծվում է տուրք այս գործունեությամբ զբաղվելու համար, նաև ամրագրվում է տուգանք՝ առանց ՏԻՄ-ի թույլատրության տեղակայելու համար:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում նկատեց, որ միանգամայն հավանության արժանի առաջարկություն է:
Նման նախագիծը՝ հանրության անդորրը չխանգարելու, ավելի քան անհրաժեշտ է: «Ականատես ենք լինում, որ բնակիչները, որոնք ապրում են երկրորդ, երրորդ հարկերում, ընդհանրապես կորցնում են քուն ու դադար»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ նրա, երիտասարդները մեքենայի պատուհաններն իջեցնում են և իրենց մագնիտոֆոնները մինչև վերջ միացրած գիշերվա ժամը մեկին, երկուսին խանգարում են հանրության անդորրը: «Ուզում եմ այս միտքը հասցնել ոստիկանությանը, որ ապահովեն հասարակության անդորրը: Իսկ Կենտրոնում համատարած է, էլ չեմ ասում տարեց մարդիկ, նորածին երեխաները, որևէ կերպ կարգավորել հնարավոր չէ: Կարծում եմ՝ ոստիկանությունը իր պարեկային ծառայության միջոցով պետք է այս խնդիրը կարգավորի: Հուսով եմ՝ այս հաղորդումը կամ ելույթը հիմք կընդունի և կձեռնարկի քայլեր»,-ասաց նա:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44