Երեւանի ավագանու ընտրություններում «Երեւանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը քաղաքային տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է բաց բաժնետիրական ընկերություն հիմնել: Սեպտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ Զուրաբյանը տեղեկացրեց, որ այդ ԲԲԸ բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուր երեւանցի: Նրա ծրագրերի մեջ է մտնում ժամանակակից էլեկտրատրանսպորտին անցնելու ճանապարհով ավտոբուսային պարկի ամբողջական թարմացումը: Ինչպես նշվեց, տրանսպորտի այս տեսակը 3 անգամ ավելի շատ ուղեւոր է փոխադրում, քան երթուղայինը, սակայն դրա հետ մեկտեղ բնապահպանական վնաս չի հասցնում:Զուրաբյանը նաեւ հայտարարեց Երեւանում արեւային էներգետիկան զարգացնելու ծրագրերի մասին: Նա ուշադրություն դարձրեց, որ աշխարհում յուրաքանչյուր 2 տարին մեկ արեւային էներգետիկայի աճը 50 տոկոս է կազմում, եւ այս ուղղությունն անչափ հեռանկարային է համարվում: Ուշագրավ է, որ Զուրաբյանը էներգետիկ ոլորտում էլ է ծրագրում բաց բաժնետիրական ընկերություն հիմնել: Խնդիրների թվում են, որոնց «Երեւանցիները» մտադիր է ուշադրություն դարձնել, քաղաքի կետային կառուցապատումը եւ կանաչ գոտիների կրճատումը: Մասնավորապես, հայտարարվեց Երեւանում տնկիների աճեցման տնտեսություն հիմնելու պատրաստակամության մասին, ինչպես նաեւ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու մասին: Զուրաբյանը ուշադրություն դարձրեց նաեւ քաղաքի բնակֆոնդի վիճակին՝ մասնավորապես նշելով, որ խորհրդային տարիներից մնացած «խրուշչովկաները» չեն կարող դիմանալ 7 բալից ավելի հզորությամբ երկրաշարժին: «Հզոր երկրաշարժի դեպքում դրանք պարզապես հողին կհավասարվեն, իսկ զոհերի թիվը կկազմի 300 հազար»,- ասաց քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ այս խնդրի լուծման համար պետք է մշակվի համալիր ծրագիր: Ինչ վերաբերում է հարցին, թե նախընտրական արշավի մասնակիցներից ում է Զուրաբյանն իրեն մրցակից համարում, ապա նա կարճ նշեց, որ «Երեւանցիները» պակաս հայրենասեր չէ, քան մնացյալ ուժերը, որոնք ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել: «Մեր կողմնակիցներն առանց բացառության բոլորը երեւանցիներ են՝ անկախ քաղաքական տարաձայնություններից: Մենք բոլորս պայքարում ենք ժողովրդավարության համար, եւ ես անգամ չեմ կարող պատկերացնել այն, որ, օրինակ, դաշնակցականների մաքրած փողոցում ՀՀԿ անդամները աղբ թափեն: Մենք բոլորս շահագրգռված ենք, որ ավելի լավ քաղաք ունենանք»,- շեշտեց Զուրաբյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01