Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը կարևորել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու վերջինիս հետագա ակտիվ գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում հիմնադրամի կողմից մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերը:
Ալբերտ Պողոսյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ակնհայտ է քաղաքացիների ոգևորությունը: Նա հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության ջանքերով երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով:
Այնուհետև Ալբերտ Պողոսյանը վարչապետին է ներկայացրել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի առաջիկա ծրագրերը, որոնց թվում է ՆՓԱԿ-ում արվեստի կենտրոնի ստեղծման նախագիծը: Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զրուցակիցները նշել են, որ տեղի ունեցող փոփոխությունների շրջանակում պետք է նոր թափ հաղորդել նաև վերջինիս գործունեությանն ու նորանոր ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ալբերտ Պողոսյանը մտքեր են փոխանակել տարբեր թեմաների շուրջ:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02