Հինգ շրջաններ հանձելու հարցը կա, եւ ով ասում է չկա, պարզապես խորամանկում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Արցախում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Դա կազանյան փաստաթուղթն է, որին Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը: Հարցը սկզբունքային է. Բիշքեկից եկող՝ «հողեր ինչ-որ կարգավիճակի դիմաց» սկզբունքը մեզ համար ընդունելի՞ է, թե ոչ: Ինձ համար ընդունելի չէ, որովհետեւ զիջումը ոչինչ չի տալու: Եթե զիջենք, հետո էլի ենք զիջելու եւ այդպես շարունակ, որը մեր այսօրվա պաշտոնական տեսակետի հետ հակասության մեջ է:
Հասարակությունը ում հետ շփվում ենք, բոլորը դեմ են հանձնելուն, բայց հասարակությունը պետք է կարողանա կազմակերպվել ու իր կարծիքն արտահայտել»,-նշել է նա:
Իր հերթին Արցախյան շարժման եւ արցախյան պատերազմի մասնակից Մարգարիտա Քարամյանը նշել է, որ այսօր պետք է բարձրացնել պետության սահմանը խախտվելու հարցը. «Մենք ունենք պետություն, պետականորեն սահմանադրությամբ ամրագրված սահմաններ: Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն նոր ագրեսիա է գործել Արցախի Հանրապետության դեմ, որի հետեւանքով ճեղքվել է, խախտվել է մեր պետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանը, որի ընթացքում մենք կորցրել ենք բնակավայր, ունեցել ենք բազմաթիվ զոհեր: Այս պայմաններում ի՞նչ հողերի մասին ենք խոսում»:
Նրա խոսքով, հիմա պետք է քննարկել ոչ թե տարածք տալ-չտալու, քանի սահման տալու, քանիսը հետ բերելու հարցը, այլ պետք է հարց դնել, թե ով է պատասխան տալու սրա համար. «Ռազմական ու քաղաքական իշխանություններ պետք է պատասխանատվություն կրեն սահմանները խախտելու համար: Եթե դա չենք արել, ուրեմն պետություն չենք: Մենք պետք է սկսենք դրել պատասխանտվության հարցը, թե ինչու է տարհանվել Թալիշը, ով է արել դա, ինչի համար»:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47