Եթե բանակին թույլ ես տալիս՝ հանցանք գործելու Քուրդիստանի դեմ, մի օր այդ բանակը գործելու է քո դեմ: Այդ մասին NEWS.am֊ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով նախօրեին ուշ երեկոյան Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին:
«Թուրքիան երբեք ժողովրդավարական պետություն չի եղել, մի քանի նմանատիպ հեղաշրջումներ են եղել, եւ պատճառն այն է, որ ժողովրդավարություն չկա այս երկրում: Անցած տարվա ընտրություններից հետո Էրդողանն իրականացրեց այդպես կոչված խորհրդարանական հեղաշրջում՝ բռնությամբ ստեղծելով խորհրդարանն ու ձեւավորելով Կառավարությունը: Եթե դու ուժ ես տալիս բանակին՝ հանցանք գործելու Քուրդիստանի դեմ, մի օր այդ զենքը քո դեմ է գործելու, հենց սա էլ տեղի ունեցավ այս գիշեր, երբ նրանք զենք օգտագործեցին Կառավարության, իշխանությունների դեմ»,- ասաց Կարո Փայլանը:
Ազգությամբ հայ պատգամավորը կարծում է, որ խորհրդարանական բոլոր ուժերը պետք է միավորվեն եւ պայքարեն երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար: Ավելին, Փայլանը համոզված է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը բացակայում է, դա ապացուցում է նաեւ փաստը, որ երկրում հեղաշրջման փորձեր են իրականացվում:
«Նրանք, որոնք փորձում են հեղաշրջում անել, ժողովրդավարությունից հեռու են, նրանք իշխանություն են ուզում: Նույնը վերաբերում է Էրդողանին եւ կողմնակիցներին: Կուսակցությունները պետք է միավորվեն եւ միասին պայքարեն, որ երկրում հաստատվի ժողովրդավարությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Վերջին տվյալներով շուրջ 200 մարդ է զոհվել, ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:
news.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47