«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու և զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել:Շատ օլիգարխներ կամ նախկին պաշտոնյաներ ստեղծել են իրենց մասնավոր պահնորդական կազմակերպություններն ու օգտվում են դրանց ծառայությունից: Ընդ որում, այդ ամենը նրանք հիմնադրել են միանգամայն օրինական ճանապարհով. այդպիսի բան է նախատեսված ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում ստացվում է, որ պետության մեջ ստեղծվել են փոքրիկ զինված խմբավորումներ (որոշ դեպքերում՝ բանդաներ հիշեցնող), և սա օրենսդրական բացի պատճառով: Եթե նախկինում թիկնապահ տրամադրում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, ապա 2012թ. ուժի մեջ է մտել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենք, համաձայն որի` 500 հազար դրամ պետական տուրք մուծելուց հետո կարելի է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն, զինված մարդիկ։ Արդյունքում ստացվել է այնպես, որ նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ այսօր ունեն նման կազմակերպություններ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ալֆա Դելտա» ընկերության իրական տերն, օրինակ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը, «Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերության անունից պարզ է՝ այն առնչվում է ԵԿՄ-ին, հիմնադիրը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արմանը: «Լեգիոն» պահնորդական ընկերությունը, որ նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տների պահպանությունն է իրականացնում, պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի մորաքրոջ որդուն` Եղիշե Սիմոնյանին: ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին են պատկանում «Գրիֆ» և «Միհր» պահնորդական ընկերությունները: Իսկ «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին, հիմնադիրն էլ նրա կինն է՝ Գայանե Մինասյանը: Ու հիմա ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը բացի «ռեյդեր» անելուց, պետք է օրենսդրությունը փոխի և ոլորտը ոստիկանության կամ ԱԱԾ-ի տրամադրության տակ դնի: Այլընտրանքը զինված խմբավորումների գոյությունն է «օրենքի» սահմաններում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:55 19.08.26
11:45 19.08.26
11:14 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
10:16 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02