ARM | RUS |

Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը», ինչը չափազանց ռիսկային է. Զատուլին

14.09.18 | 11:32

168.am-ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը

– Պարոն Զատուլին, նախորդ շաբաթ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հայաստանյան հետհեղափոխական փուլի զարգացումների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակնհայտ վրդովմունքի և մտահոգությունների ֆոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո տված իր հարցազրույցում ակնարկեց, որ դա երկկողմ հարաբերություններում ադապտացիոն փուլի հետևանք էր, որն արդեն անցյալում է, ավելին, այդ հարաբերությունները ներկայումս փայլուն են: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները:

Ես տեղյակ չեմ, թե փակ դռների ետևում ՌԴ նախագահն ինչ հարցեր է քննարկել ՀՀ վարչապետի հետ, ռուսական կողմից, ըստ էության, գնահատականներ ևս չեն հնչել, տեղեկատվություն չի հաջողվել ստանալ, քանի որ անմիջապես այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահն իր օգնականների հետ մեկնել է Հեռավոր Արևելք: Ուստի պաշտոնական հաղորդագրությունները ռուսական կողմից չափազանց քիչ են՝ այդ հանդիպման արդյունքները մեկնաբանելու համար: Հանդիպումից հետո և դրա շրջանակում բավականին դրական հայտարարություններով հանդես եկավ, դրական հետևություններ արեց Փաշինյանը, նշեց, որ հարաբերությունները շատ լավ են, փայլուն են, և այլն:

Բնականաբար, ես չեմ ցանկանում որևէ մեկի արած հայտարարությունը հերքել, դա իմ կողմից սխալ կլիներ, քանի որ յուրաքանչյուրն իր վարկածն ունի այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Սակայն որոշակի մտահոգություն այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ռուսաստանում պահպանվում է:

Այդ մտահոգությունները ձևավորվել են այն անկայունության, թշնամիների փնտրտուքի հետևանքով, որը տեղի է ունենում Հայաստանում, ինչը կարող է հեռուն տանել Հայաստանը: Իսկ դրա արդյունքում խաթարվում է մեր վստահությունը գործընկեր երկրի կայունության վերաբերյալ, ինչն առավել կարևոր է ՀԱՊԿ տարածաշրջանի համար:

Կարծում եմ` սա կարող էր լինել Պուտին-Փաշինյան հանդիպման թեման, այսինքն` թե որտեղից են բխում Ռուսաստանի մտահոգությունները, հայաստանյան իրադարձություններն ինչպես են անդրադառնում Հայաստանի արտաքին համագործակցությունների վրա: Սակայն այդ հանդիպումից հետո Քոչարյանի գործի շուրջ այլ սրացումներ տեղի ունեցան` տարածվեց հեռախոսազրույցի ձայնագրություն այդ գործի մասին, որին հաջորդեց ՀՀ վարչապետի ու իրավապահ մարմինների արձագանքը, ապա Փաշինյանը կտրուկ հանձնարարականներով հանդես եկավ:

Ինձ չի թվում, որ այդ հանդիպմանը ռուսական կողմը կարող էր ենթադրել, որ նման զարգացումներ կարող են լինել: Ուստի հիմքեր չեմ տեսնում հերքելու այն հայտարարությունները և ակնարկները, որոնք վերջերս արել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այդ զարգացումների վերաբերյալ: Շեշտեմ, որ սա իմ անձնական գնահատականն է և պաշտոնական չէ:

– Ի դեպ, ի՞նչ կասեք այդ ձայնագրության փաստի և բովանդակության վերաբերյալ:

– Առավել ուշագրավ էին, բնականաբար, այն կարգադրությունները, որոնք տվեց Փաշինյանը: ՀՀ նոր իշխանությունները սիրում են «հեղափոխություն» բառը, որի վերաբերյալ ՌԴ-ում հատուկ կարծիք կա, քանի որ նման զարգացումները Ռուսաստանում մշտապես բացասական հետևանքների են հանգեցրել մեր ազգի համար` Ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ն են տապալվել հեղափոխությունների հետևանքով:

Հայաստանից լսում ենք հռետորաբանություն, պնդումներ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ժողովուրդը բաժանվել է երկու խմբի` հեղափոխականներ և հակահեղափոխականներ, մեղավորներ, թշնամիներ և անմեղներ: Այս մոտեցումը լուրջ ռիսկեր է առաջացնելու պետական ինստիտուտների աշխատանքի համար, օրինականության համար, անկայուն և խաղաղ զարգացող երկրի իմիջ ունենալու համար: Կասկածները բուն են դրել նաև Ռուսաստանում հայ բիզնեսնմենների մոտ:

Որքան ես գիտեմ, Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը գործարար համայնքի հետ, որի ընթացքում նման քննարկումներ են ընթացել: Եվ չնայած այդ ամենին, Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը»: Իշխանությանը թվում է, թե դա իրենց հեղինակությունը բարձրացնում է, բայց գուցե բարձրացնում է հասարակության շրջանում՝ հասկանալով, որ չունի ՀՀ խորհրդարանի աջակցությունը, կա վախ արտահերթ ընտրություններից, այն սցենարից, երբ իրեն երկու անգամ չընտրեն ԱԺ-ում, և այդ ամենն այլ սցենարով ընթանա` մեկ ուրիշին կընտրեն: Այս մտավախություններից էլ բխում են նրա այն տարբերակները, որոնք առաջարկեց իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի օրը` խորհրդարանը պետք է ինքնալուծարվի, բայց ինչպե՞ս, երբ գործող իշխանությունը չունի խորհրդարանի աջակցությունը:

Ես քաղաքականության մեջ եմ շատ վաղուց` նման դեպքերում խորհրդարանի ինքնալուծարմանը կարելի է հասնել վախեցնելով և այլ միջոցներով, ճնշումներով: Իսկ ինչպե՞ս Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտը կանդրադառնա աշխարհում Հայաստանի հարաբերությունների, ԼՂ-ում իրավիճակի վրա: Լինելով Հայաստանի բարեկամը, ես չեմ ցանկանում նման զարգացում Հայաստանում: Այդ մեթոդները չափազանց ռիսկային են:

– Ներքաղաքական զարգացումները բավականին ակտիվ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որը մեղադրվելով Մարտի 1-ի գործով, հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, ակտիվ հարցազրույցներով է հանդես գալիս: Հայաստանում շատ են մտավախությունները, թե Քոչարյանը կարող է աջակցություն ստանալ Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ մտահոգություններ կան ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ: Ի՞նչ կասեք Քոչարյանի քաղաքական ապագայի հնարավորությունների շուրջ:

– Քոչարյանի շանսերը Հայաստանում են, Դուք պետք է պատասխանեք այդ հարցին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պատմությունից առաջ` հեղափոխությունից առաջ, հեղափոխության օրերին և անմիջապես դրանից հետո Քոչարյանը հեռու էր մնում քաղաքականությունից: Սակայն նրա դեմ մեղադրանքից հետո նա հայտարարեց, որ իրեն այդ մեղադրանքի միջոցով ըստ էության ներքաշեցին ներքաղաքական կյանքի մեջ, ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալեցին, ապա կալանավորեցին: Դժվար է նրա հետ չհամաձայնել: Սա նորություն է հայկական քաղաքական կյանքում: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրան ձերբակալեցի՞ն: Ո՛չ: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ շոկ է, եզրակացությունը մեկն է, դժվար զարգացումներ են սպասվում:

Բնականաբար, Մոսկվան այս ամենը դիտարկում է Հայաստանի ներքաղաքական կոնտեքստում: Ցավալի է, իհարկե, այս ամենը, որ միասնականության փոխարեն՝ առանձնացումներ են տեղի ունենում, բաժանում են ժողովրդին մասերի, որպեսզի ղեկավարեն: Դա նման է այն ամենին, ինչ ժամանակին տեղի ունեցավ Հռոմեական կայսրությունում, սակայն այնտեղ տարբեր ժողովուրդներ էին ապրում: Հայաստանում մեկ ժողովուրդ է ապրում, մեկ ժողովրդի մեջ տարանջատումներ մտցնելու քաղաքականությունը վատ քաղաքականություն է:

– Ինչպե՞ս, ըստ Ձեզ՝ ՌԴ ղեկավարությունը կդիտարկի այս ամենը, թեև սրանք ՀՀ ներքաղաքական զարգացումներ են: Սակայն Ռուսաստանը սովորաբար նման զարգացումներից հետևություններ է անում և հարմարեցնում իր քաղաքականությունը նաև ներքին միտումներին:

– Ռուսաստանի համար ամենակարևորը Հայաստանի նկատմամբ վստահությունը չկորցնելն է: ՀՀ վարչապետը հասկանում է, որ կա նման ռիսկ: Հենց այդ պատճառով էլ ձգտում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումներ ունենալ, բացատրել այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: Սակայն մի բան է՝ բացատրել, մեկ այլ բան է՝ գործել: Մի բան է բացատրել ու դրանից օրեր անց նման քայլերի գնալ: Կարծում եմ` վստահության պակաս Մոսկվայում արդեն կա:


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01