ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ համաշխարհային աշխարհակարգը, որը հիմնված է մեկ պետության՝ Միացյալ Նահանգների առաջնորդության վրա, մոտենում է իր ավարտին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը:
Գուտերեշն այդ մասին ասել է The Atlantic-ին տված հարցազրույցում, որի ընթացքում պաշտոնյան կոչ է արել Վաշինգտոնին, ինչպես նաև աշխարհի մյուս պետություններին սովորել ընտելանալ նոր իրավիճակին:
«Միացյալ Նահանգները՝ համաշխարհային կայունության երբեմնի երաշխավորը, կորցնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու իր կարողությունը: ԱՄՆ-ն կորցնում է մեղմ ուժ կիրառելու հնարավորությունները: Սակայն դրանում որոշակի վտանգ կա, քանի որ աշխարհում առկա խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց Ամերիկայի»,-ընդգծել է Գուտերեշը:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ միջազգային հարաբերություններում ամերիկյան հասարակությունը կորցնում է իր գրավչությունը:
Այնուհանդերձ՝ Գուտերեշն իր խոսքում չի նշել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անունն ու ուղղակիորեն չի քննադատել նրա վարած քաղաքականությունը՝ չնայած, որ պաշտոնյան նախկինում տարբեր հարցերի շուրջ բազմիցս քննադատել է ԱՄՆ ղեկավարին:
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02