Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վերաբացման արարողությունը։ Հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքի վերանորոգման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել էր 2017թ.։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր։
ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին երկարամյա աջակցության համար, ասել է, որ 2003թ. մեկնարկած Կանզաս-Հայաստան փոխգործակցության շրջանակներում մինչ այսօր իրականացվել և իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ու ծրագրեր՝ փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, համաժողովներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ։
«Հայ փրկարարները հաճախակի են մասնակցում Կանզասում անցկացվող ուսումնավարժություններին և դասընթացներին, որի առաջնային նպատակն է Հայաստանում ներդնել ամերիկյան լավագույն փորձը։ 2015թ. Կանզասի օդային և ցամաքային ուժերի ինժեներական կազմի շուրջ 40 կամավորների ուժերով վերանորոգվել են ԱԻՆ մարզադահլիճի հանդերձարանը, լոգարանը և սանհանգույցը, ինչի շնորհիվ մարզադահլիճը համապատասխանեցվել է հաշմանդամների կարիքներին:
2017թ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Մասիսի, Արտաշատի, Սիսիանի և Մեղրիի հրշեջ կայաններին տրամադրվել է 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք գույք։ ՀՀ ԱԻ նախարարության և Կանզասի միջև համագործակցությանն ակտիվորեն աջակցում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որի խոսուն վկայությունն է ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ անցկացվող միջոցառումները»,- ասել է ԱԻ նախարարի տեղակալը։
Իր խոսքում դեսպան Ռ. Միլսը վստահություն է հայտնել, որ Արտաշատի նոր հրշեջ կայանը մեծապես կնպաստի Արտաշատում հրշեջ-փրկարարական աշխատանքների բարելավմանը: «Բարձր գնահատելով հրշեջների աշխատանքը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր նվիրված ու անձնուրաց ծառայության համար, որով դուք փրկում եք մարդկային կյանքեր ու օրինակ հանդիսանում բոլորիս համար: Այս ծրագիրը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի և Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանությունում գործող ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Պաշտպանական համագործակցության գրասենյակի միջև սերտ գործընկերությունը ու բարեկամությունը», - եզրափակել է ԱՄՆ դեսպանը։
Նշենք, որ երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ մյուս փուլում շինարարական աշխատանքներ կիրականացվեն Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ՀՓՋ-ում: Մոտ ապագայում համատեղ միջոցառումներ են նախախատեսվում նաև Լոռիի և Շիրակի մարզերում։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01