ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում սեպտեմբերի 14-ին կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Խորհրդակցությանը, որը նվիրված էր սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվող գործողությունների ծրագրերի քննարկմանը, մասնակցել են ՀՀ մարզպետների տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև IDEA հիմնադրամի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վաչե Տերտերյանը ներկաներից նախ շնորհակալություն է հայտնել նախորդ շաբաթ կայացած համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցության և կազմակերպչական բարձր մակարդակ դրսևորելու համար, ապա կոչ արել նույն ոգևորությամբ և քաղաքացիական նախաձեռնողականությամբ դուրս գալ ու մասնակցել «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակին։ Միջոցառմանն ընդառաջ նախաձեռնության մասնակիցների կողմից կազմվել է հանրապետության մաքրման քարտեզ, որոնցում առանձնացվել են շուրջ 300-ից ավել կանաչ կետեր, որտեղ կամավորական խմբերը կիրականացնեն թիրախային մաքրման աշխատանքներ։
Ամփոփելով փոխնախարարը նաև հարկ է համարել ընդգծել, որ մարզպետարանների պատասխանատուները պետք է հետևողական աշխատանք տանեն իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրեր կնքելու, դրանց վարձավճարները հավաքագրելու, ինչպես նաև այդ ոլորտում վարչարարությունը կոշտացնելու ուղղությամբ։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01